Կարծիք

04.01.2021 21:55


Այսօրվա իրավիճակն անշուշտ նույնիսկ 1986-87թթ․ ստատուս քվոյից էլ վատ է

Այսօրվա իրավիճակն անշուշտ նույնիսկ 1986-87թթ․ ստատուս քվոյից էլ վատ է
«...հարկ եմ համարում նաև նշել, որ 1986-87 թվականների ստատուս քվոյին կամ դրա որևէ մոդեֆիկացիայի վերադառնալը որպես հակամարտության կարգավորման ձգտում ներկայացնելու փորձերն անտեղի են և չեն բխում հակամարտության էությունից ու բովանդակությունից»։
Սա մի հատված է 2019թ. դեկտեմբերի 23-ին, Երևանում տեղի ունեցած, ՀՀ և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում Նիկոլի ելույթից։
Այսօրվա իրավիճակն անշուշտ նույնիսկ 1986-87թթ․ ստատուս քվոյից էլ վատ է։ Հետևությունները թողնում եմ ձեզ։
Սակայն, դատելով դավաճանված պատերազմի ողջ ընթացքում, և դրանից հետո ստեղծված իրավիճակից, կարելի՞ է արդյոք ենթադրել, որ Նիկոլը բանակցություններում քննարկել է բացառապես ազատագրված հողերի հանձնման տարբեր սխեմաներ՝ ոչնչի դիմաց։
Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը