Կարծիք

04.01.2021 13:43


Քարտեզով գտեք ՀՀ խոր թիկունքում, Արարատի մարզում գտնվող Տիգրանաշեն գյուղը, որ արդեն google միջազգային քարտեզով դարձել է ադրբեջանական

Քարտեզով գտեք ՀՀ խոր թիկունքում, Արարատի մարզում գտնվող Տիգրանաշեն գյուղը, որ արդեն google միջազգային քարտեզով դարձել է ադրբեջանական
Քիչ առաջ կարդացի Հրանտ Մելիք-Շահնազարյանի գրառումը Տիգրանաշեն գյուղը թշնամուն հանձնելու մասին և որոշեցի ստուգել այն google-ի քարտեզով:
Ստուգմանս արդյունքները նայեք կից քարտեզում: Մինչ ադրբեջանական իշխանության ներկայացուցիչներ նիկոլ փաշինյանն ու իր քաղաքական իմքայլական թիմը ձեզ կհամոզի, թե Շուռնուխը սովետական քարտեզներով ադրբեջանական տարածք է՝ քարտեզով գտեք Հայաստանի Հանրապետության խորը թիկունքում, Արարատի մարզում գտնվող Տիգրանաշեն գյուղը, որ արդեն google միջազգային քարտեզով դարձել է ադրբեջանական:
Ուշադիր նայեք կցված քարտեզը, սև եզրագիծն ադրբեջանի տարածքն է: Ուշադրություն դարձրեք, որ Տիգրանաշենը դեռ ադրբեջանական առանձին կտոր է և միայն նիկոլաբարո դուրսպրծուկները չեն նկատի, թե բացի Տիգրանաշենից ինչ ահռելի տարածք է հանձնվելու նիկոլի հայրենիքին ադրբեջանին:
Ու այսքանից հետո դեռ կա հայ մարդ, որը կարող է նիկոլին աջակցե՞լ: Չեմ հավատում, բոլոր այդ մարդիկ թուրք են...
Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը