Լրահոս

04.01.2021 12:47


Արագածոտնի մարզում Opel-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել քարերի վրա․ ամուսիններն ու նրանց աղջիկը տեղափոխվել են հիվանդանոց

Արագածոտնի մարզում Opel-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել քարերի վրա․ ամուսիններն ու նրանց աղջիկը տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր, հունվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 82 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբին և, գլխիվայր շրջվելով, հայտնվել քարերի վրա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, և քաղաքացիներն էլ իրենց անձնական ավտոմեքենաներով նրանց տեղափոխել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներն ամուսիններ են և նրանց աղջիկը։

Այս խորագրի վերջին նյութերը