Լրահոս

04.01.2021 12:41


Ջաբրայիլի և Հադրութի տարածքներից հայտնաբերվել է 19 զինծառայողի և 1 քաղաքացիական անձի մարմին. Արցախի ԱԻՊԾ

Ջաբրայիլի և Հադրութի տարածքներից հայտնաբերվել է 19 զինծառայողի և 1 քաղաքացիական անձի մարմին. Արցախի ԱԻՊԾ

Որոնողական աշխատանքների արդյունքում երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Ջաբրայիլի եւ Հադրութի տարածքներից հայտնաբերվել է 19 զինծառայողի եւ 1 քաղաքացիական անձի մարմին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։

Նա ասաց, որ քաղաքացիական անձը տարեց տղամարդ է. «Հայտնաբերվել է Հադրութի շրջանի Կարմրակուճ գյուղի տարածքից։ Պետք է իրականացվի դատաբժշկական փորձաքննություն, որպեսզի իմանանք, թե այդ անձն արդյոք բեկորային մահացու վիրավորո՞ւմ է ստացել, թե՞ թուրքերն են սպանել։ Դին հայտնաբերվել է դաշտավայրային հատվածում»։

Թադեւոսյանը նշեց, որ զինծառայողները հայտնաբերվել են Ջաբրայիլի դիրքային հատվածում եւ Կարմրակուճ-Հադրութ հատվածում։ Առ այսօր հայտնաբերվել է 1175 մարմին։

Նա հայտնեց, որ այսօր որոնողական աշխատանքներն արդեն սկսվել են. ուղղություններն են՝ Հադրութ, Մեղակավան (Ջաբրայիլ) եւ Կարմրակուճ։

Այս խորագրի վերջին նյութերը