Կարծիք

04.01.2021 20:18


Եթե նկատել եք, հանրային օրակարգ է նետվել «Սյունիքի տարածքներ» հասկացությունը, այնինչ խոսքը ՀՀ-ի մասին է

Եթե նկատել եք, հանրային օրակարգ է նետվել «Սյունիքի տարածքներ» հասկացությունը, այնինչ խոսքը ՀՀ-ի մասին է
Եթե նկատել եք, հանրային օրակարգ է նետվել «Սյունիքի տարածքներ» հասկացությունը, այնինչ խոսքը ՀՀ-ի մասին է: Սա ևս պատահական չէ․ մոռացության է մատնվում ՀՀ տարածքային ամբողջականության և իրավական և քաղաքական և հոգեբանական գործոնը:
Տպավորություն են ստեղծում, որ Սյունիքը ՀՀ մարզ չէ, այլ մի առանձին կղզի կամ Հայաստանին կպած տարածք:
Շատերը այդ մանիպուլյացիան կերել են և շարունկաբար պնդում են՝ Սյունիքից տարան, Սյունիքը վերցրին, Սյունիք մտան: Ժողովուրդ ջան, ասեք՝ Հայաստան մտան, Հայաստանից վերցրեցին, Հայաստանից տարան․ մի ենթարկվեք խնդիրը լոկալիզացնելու հրեշավոր մանիպուլյացիաներին, խնդիրը շատ, շատ ահավոր մեծ է և վերաբերվում է ոչ թե Սյունիքին, այլ ողջ Հայաստանին:
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը