Կարծիք

04.01.2021 17:14


Թե՛ սովետական քարտեզից խոսելը, թե՛ սահմանային իբր հստակեցումները արվում են Հայաստանը շատ դանդաղ և հանգիստ թուրքին հանձնելու համար

Թե՛ սովետական քարտեզից խոսելը, թե՛ սահմանային իբր հստակեցումները արվում են Հայաստանը շատ դանդաղ և հանգիստ թուրքին հանձնելու համար
Նիկոլը մեզ վերադարձնում է սովետական ժամանակվա քարտեզին, ինչը զրոյացրեց մեր 30 տարվա պայքարը և հաղթանակը, սակայն նույնիսկ այդ դեպքում հարց է առաջանում, բա ո՞ւր է անկլավ հանդիսացող սովետական քարտեզով գծված հայկական Արծվաշենը:
Պարզից էլ պարզ է, որ թե՛ սովետական քարտեզից խոսելը, թե՛ սահմանային իբր հստակեցումները արվում են Հայաստանը շատ դանդաղ և հանգիստ թուրքին հանձնելու համար:
Եվ եթե ճիշտ են լուրերը, որ շուտով ստորագրվելու է նոր պայմանագիր, այ հենց դա էլ լինելու է իրական և վերջնական կապիտուլյացիան, ինչի դեմ, ցավոք, մեր հասարակությունը չուզեց պայքարել՝ նախընտրելով Հայրենիքը բզկտելուն ու հանձնելուն լուռ հետևելու մարտավարությունը:
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը