Կարծիք

04.01.2021 10:01


Ինչո՞ւ Հայաստանում չսկսվեց զորահավաք, երբ օգոստոս ամսից Ադրբեջանում այն իրականացվում էր

Ինչո՞ւ Հայաստանում չսկսվեց զորահավաք, երբ օգոստոս ամսից Ադրբեջանում այն իրականացվում էր
Նիկոլո՛զ...
Ինչո՞ւ երկու տարվա մեջ Հայաստանի Հանրապետության ԶՈւ-ում մարտական ստորաբաժանումներ կրճատվեցին, կրկնակի ավելացվեց ՊՆ և ԳՇ կաբինետային աշխատակիցների թիվն ի հաշիվ այդ ստորաբաժանումների ծառայողների։
Ինչո՞ւ է փոխվել ԶՈւ զարգացման պլանը, արդիական ու պիտանի զինատեսակների (այդ թվում ՌԷՊ և ՀՕՊ նորագույն համակարգերի) փոխարեն հնամաշ ОСА համակարգեր, անպետք СУ 30 ինքնաթիռներ ձեռք բերելու համար։
Ինչո՞ւ անգամ հիմա չի բացահայտվում «զրոյական կետից» սկսված բանակցությունների (բացահայտ ու ծածուկ) ընթացքը, որպեսզի հասկանանք փակուղու պատճառը։
Ինչո՞ւ էին Հայաստանից ՌԴ մեսիջներ ուղարկվում, թե մեզ մոտ եղանակ է փոխվել, դուք էլ պիտի հրմարվեք, ինչո՞ւ էր տարվում ուղղորդված հակառուսական քարոզչություն։
Ինչո՞ւ պատերազմի անխուսափելիության մասին այսօր խոսողները պետությունը չէին նախապատրաստում պատերազմի։
Ինչո՞ւ Հայաստանը չձեռնարկեց համապատասխան քայլեր, երբ դեռ ամռանը հայտնվեցին տեղեկություններ Ադրբեջանի կողմից թուրքական ԱԹՍ-ների ձեռքբերման մասին։
Ինչո՞ւ Հայաստանում չսկսվեց զորահավաք, երբ օգոստոս ամսից Ադրբեջանում այն իրականացվում էր, իսկ Թուրքիան Սիրիայի հյուսիսում Արցախ ուղարկելու համար վարձում էր գրոհայինների։
Ինչո՞ւ արդեն պատերազմի օրերին փաստացի դադարեցվեց զորահավաքի իրականացումը Հայաստանում, դադարեցվեց զորքերի համալրման գործընթացը։
Ինչո՞ւ հայտարարվեց ռազմական դրություն, բայց այն տարածվեց միայն խոսքի ազատությունն ու հավաքների իրավունքը սահմանափակելու վրա։
Ինչո՞ւ էին մեզ լկտիաբար ստում պատերազմի ամբողջ ընթացքում։
Ինչո՞ւ մոգոնվեց կամավորներով կամ զանազան պետական կառույցների ջոկատներով պատերազմ վարելու անհաջողության դատապարտված գաղափարը։
Ինչո՞ւ պատերազմը չկանգնեցվեց ավելի վաղ, ե՞րբ, քանի անգամ, ինչ առաջարկներ են ներկայացվել Հայաստանին պատերազմի ընթացքում։
Ինչո՞ւ հանրությանը չի ներկայացվում տեղեկատվություն այն մասին, թե Հայաստան Համահայկական հիմնադրամի միջոցով հանգանակված գումարներով կոնկրետ ի՞նչ ծախսեր են արվել։
Ինչո՞ւ է մինչ այս պահը հասարակությունից դեռ թաքցվում հայկական կողմի կորուստների իրական պատկերը։
Ի՞նչ է նշանակում բանավոր ըմբռնմամբ Ադրբեջանին զիջել Զանգելանի ու Կուբաթլուի շրջանների, այդ թվում` ՀԽՍՀ սահմաններում գտնված տարածքները։
Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը