Ռիսկի խմբում 0-19 տարեկաններն են. ինչո՞վ է վտանգավոր կորոնավիրուսի նոր մուտացիան
Կորոնավիրուսի նոր` այսպես կոչված «բրիտանական» մուտացիան առավել վարակիչ է երեխաների և դեռահասաների համար։ Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանի համաճարակաբանության ավագ դասախոս Դիփթի Գուրդասանին այս եզրահանգման մասին գրել է Twitter-ի իր էջում։ Նրա խոսքով՝ «ռիսկի խմբում են» 0-19 տարեկանները։
Մասնագետը կարծում է, որ մուտացիայի ենթարկված վիրուսը կարող է ավելի մեծ հավանականությամբ ախտանիշներ առաջացնել այդ տարիքային խմբում։
Նա սա «չափազանց անհանգստացնող» է անվանել և կոչ է արել «գործել արդեն հիմա»:
«Այս տվյալները վկայում են այն մասին, որ Մեծ Բրիտանիայում իրավիճակը, հավանաբար, շատ ավելի վատ կլինի»,-գրել է համաճարակաբանը:
Գուրդասանին նաև նախազգուշացրել է, որ երեխաների մոտ գերակշռող այս հարուցիչը կարող է տարածվել մեծահասակների մոտ և հանգեցնել հիվանդացության ավելի լայն տարածման և նոր մահերի:

Աղբյուրը՝ armeniasputnik.am