Արմեն Մարտիրոսյանը պատերազմի ընթացքում նոր ռեստորա՞ն է բացել
Analitik.am-ի տեղեկություններով, «Անտարես» հրատարակչության հիմնադիր Արմեն Մարտիրոսյանը պատերազմի ընթացքում ռեստորանային բիզնես է մուտք գործել: Մարտիրոսյանը Երևանի Պարոնյան փողոցում ռեստորան է բացել՝ «Արվեստանոց» անվամբ: Մեր աղբյուրը նշեց, որ իշխանությունը շռայլորեն վարձատրել է Արմեն Մարտիրոսյանին պատերազմի ընթացքում իշխանամետ քարոզչություն իրականացնելու և իշխանության որդեգրած քաղաքականությունը գովերգելու առթիվ: Արմեն Մարտիրոսյանն իր նորաբաց ռեստորանը կառավարում է Մանուկ Նիգոյանի հետ միասին:
Նշենք, որ իշխանության շռայլ վերաբերմունքն Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ նոր չէ, դեռևս 2018-ից վերջինս խոշոր գումարներ է ստացել պետական պատվերներ իրականացնելու համար. մեկ տարում՝ 2018-2019, Մարտիրոսյանին պատկանող «Անտարես»-ը ՀՀ պետբյուջեից ստացել է մոտ 140 միլիոն ՀՀ դրամի չափով գումար, որից 25,811,232 ՀՀ դրամը 2018-ին՝ ՀՀ պետական մարմիններին ծառայություններ մատուցելու տենդերների դիմաց, 58,917,630 ՀՀ դրամը 2019-ին, որից՝ 37,473,120 ՀՀ դրամը ՀՀ պաշտպանության նախարարությանը, 20,746,800 ՀՀ դրամը՝ ՀՀ առողջապահության նախարարությանը, իսկ մնացածը՝ ՀՀ ոստիկանությանն ու ՀՀ նախագահի աշխատակազմին մատուցած ծառայությունների դիմաց։ 2019 թվականի հոկտեմբերի 10-ի կառավարության որոշմամբ էլ պետբյուջեից «մեկ անձից» գնման ընթացակարգով ընկերությանը հատկացվել էր 48,900,000 ՀՀ դրամ՝ Նիկոլ Փաշինյանի արտաբերած «Հայաստանն իմ օջախն է։ Ժողովուրդն իմ ընտանիքն է» գովազդային պաստառների հրապարակման համար:
Հիշեցնենք, որ Արմեն Մարտիրոսյանը հասարակության կողմից սուր քննադատության և հայհոյանքների արժանացավ ադրբեջանամետ գրառումներ կատարելու համար: Դրանցից մեկում վերջինս գրել էր. «Մտել են այլ պետության տարածք, 26 տարի տիրել, հենակետեր սարքել, տներ կառուցել, հանքեր շահագործել: Հիմա տարածքի տերն ասում է գնացեք: Ասում են հայտարարության մեջ դրա մասին բան չկա գրած»:

Գրառումն ամբողջությանբ ստորև.