Երևանյան խանութներում ադրբեջանական կոկա-կոլա է վաճառվում․ քյաբաբի առաքիչից էկոնոմիկայի նախարար դարձած Քերոբյանի երազանքն իրականացավ
Քյաբաբի առաքիչից էկոնոմիկայի նախարար դարձած Քերոբյանի երազանքն իրականացավ. երևանյան խանութներում ադրբեջանական կոկա-կոլա է վաճառվում։
Երբ ֆեյսբուքյան ֆռենդներիցս մեկն ուղարկեց դրա նկարն ու ասեց, որ ընկերը Երևանի խանութներից մեկից է գնել, մի քիչ չհավատացի, խնդրեցի անձամբ համոզվել։ Ճշտել էր խանութն ու գնացել, իր աչքով տեսել, ապացույց ունենալու համար էլ մեկ հատ գնել էր (տարան պահել ենք)։ Թումանյանի վրա ինչ-որ «Զամբյուղ» խանութ կա, ըտեղ են վաճառում։ Բայց կարծում եմ ստեղ հարցը խանութը չի, այլ այն, որ դա եկել, հարկայինով, մաքսայինով անցել, հայտնվել ա երևանյան խանութներում ու ոչ մեկ դրա դեմը չի առել։ Դե երևի վերևներից հրաման ունեն, ադրբեջանական շուկան են բացում։
Նոյեմբերի 29-ին, էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանն ասում էր, որ՝ «միգուցե նաև բացվի Ադրբեջանի շուկան մեզ համար, և մեր շուկան՝ Ադրբեջանի համար»։ Մեր շուկան չգիտեմ, բայց ադրբեջանականն արդեն ստեղ ա, երազանքդ կատարվեց, այ հոգնած։
Երևանյան խանութներում ադրբեջանական կոկա-կոլա է վաճառվում․ քյաբաբի առաքիչից էկոնոմիկայի նախարար դարձած Քերոբյանի երազանքն իրականացավ