Կարծիք

03.01.2021 15:01


Կա պատկերացում, որ Մերժվածի հիմնական կողմնակիցները ներկաներ-նախկիններ, այսինքն թալանչիներ-թալանվածներ դիսկուրսի կրողներն են

Կա պատկերացում, որ Մերժվածի հիմնական կողմնակիցները ներկաներ-նախկիններ, այսինքն թալանչիներ-թալանվածներ դիսկուրսի կրողներն են
Կա պատկերացում, որ Մերժվածի հիմնական կողմնակիցները ներկաներ-նախկիններ, այսինքն թալանչիներ-թալանվածներ դիսկուրսի կրողներն են։ Կարծում եմ, որ դա այնքան էլ այդպես չէ։ Մերժվածի հիմնական կողմնակիցներն այլ դիսկուրս կրողներն են, սակայն, մինչ դրան անցնելը, մի դեպք պատմեմ։
2003-ին ԵԱՀԿ կոնֆերանսին էի մասնակցել, որը Բաքվում էր տեղի ունեցել։ Հենց ինքնաթիռի աստիճանների մոտ ինձ Ալիև մեծի անվտանգության աշխատակիցները դիմավորեցին ու ողջ ընթացքում ինձ ուղեկցում էին' անվտանգությունն էին ապահովում։
Երեկոյան, հյուրանոցում, ինձ կցված անվտանգության աշխատակիցներից գլխավորն ինձ հրավիրում էր սուրճ խմելու։ Հանձինս ինձ ինքը փորձում էր հասկանալ հայերի մտածողությունը, ես էլ' հակառակը։ Բավականին լավ կրթված էր ու պատմություն գիտեր։ Մի անգամ ինձ ասաց, որ ոչ միայն Ղարաբաղն է իրենցն, այլև Սյունիքը, Սևանը, Երևանը։ Հարցրեցի, բա այդ դեպքում մենք որտեղ պետք է ապրենք, ասաց, որտեղ մինչ այդ' Բաքվում, Գյանջայում, Երևանում, իրենց տիրապետության տակ ու լավ էլ կապրենք, որովհետև լավ արհեստավորներ ենք։ Դա խորքային համոզմունք էր մոտը ու անկեղծ էր այդպես մտածում, նաև իրենց դպրոցական դասագրքերում են այդպես սովորեցնում։
Հիմա գամ Մերժվածի կողմնակիցներին։ Կա մի զանգված, որը կարծում է, որ մենք կարող ենք թուրքերի հետ միասին լավ ապրել, ինչպես առաջ ու դրա համար պետք է փոխենք մեր հոգեբանությունը, իսկ եթե ավելի պարզ ձևակերպենք, վերադառնանք մեր հին հոգեբանությանը, ինչի համար պետք է փոխենք, Բոլտոնի ասած, մեր կարծրատիպերը։
Թուրքերն և ադրբեջանցիներն նույնպես ունեն իրենց կարծրատիպերը, որի մեջ հայկական պետական միավոր գոյություն չունի, դա չի հանդուրժվելու առաջին իսկ հնարավորության դեպքում, բայց կան հայեր, որոնք հոգու խորքում դրան համաձայն են, անգամ եթե իրենք իրենց դա չեն խոստովանում։ Դրանք հոգու խորքում թրքահպատակներ են ու հարյուրավոր տարիների թրքահպատակության փորձը հենց այնպես չէր հաղթահարվելու։
Կարծում եմ, որ սա է Մերժվածի կողմնակիցների հիմնական քաղաքական պլատֆորմը։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը