Կարծիք

03.01.2021 12:03


Գործարքի հաջող ավարտից հետո այժմ եկել է մեզ պարտությանը ադապտացնելու, պարտվողականությունը սերմանելու ժամանակը

Գործարքի հաջող ավարտից հետո այժմ եկել է մեզ պարտությանը ադապտացնելու, պարտվողականությունը սերմանելու ժամանակը
Գործող իշխանական խմբավորումը և նրա պարագլուխը շարունակում է պետականության քայքայման իր առաքելության իրագործումը։ Այսպիսի արտահայտությունները իրենց մեջ մեծ վտանգներ են պարունակում։ Սկզբնապես շրջանառվեց այն թեզը, որ բանակը 30 տարի թալանվել է, սակայն 3 տարվա ընթացքում, բացի տեղեկատվական տեռորը' մենք չտեսանք բանակը թալանած գեթ մեկ մարդու դատապարտում: Սրա հակաթեզը վնգստացող դատավորներն են, սակայն դա սեփական մանրությունը թաքցնելու փորձ է։ Պատերազմի ամբողջ ընթացքում տարածվեցին լկտի ստեր մեր հաջողությունների վերաբերյալ' դրանով ստեղծելով պատրանք իբր պատերազմը ընթանում է փոփոխական հաջողություններով։ Այս ամենը արվեց Արցախի առուվաճառքի գործարքը քողարկելու մղումով։
Ուշքի գալ և հասկանալ է պետք, որ սրանցից ազատվել է պետք, անհրաժեշտ է գիտակցել, որ ԲԱՆԱԿԸ, ԶԻՆՎՈՐԸ, ԱԶԳԸ չեն պարտվել, մենք պատերազմը տանուլ չենք տվել. Արցախը պարզ գործարքով օտարվել է։
Այս քայլերը ոչնչացնում են սերունդների ինստիտուցիոնալ և ազգային արժեհամակարգը, հպարտությունը, որոնք գլոբալիստների գլխադասային թշնամին է, որոնց ոչնչացումը գլոբալիստներին սպասարկող նիկոլների, անդոնքոչարյանների ծրագրային քաղաքականությունն է։ Սրանք բերվել են իշխանության հենց դրա համար։ Շնորհիվ ժողովրդի անգործության' նրանք իրենց առջև դրված ազգակործան քաղաքականությունը իրագործում են գերազանց։
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան արյունոտ ձեռքերդ հեռու պահի ազգից, անդոնքոչարյաններիդ քեզ քաշի ու ճարպոտ հետույքդ հանի կառավարական տնից։ Դու քաղաքական քաղցկեղ ես, իսկ քո թիմը քո մետաստազները։
Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը