Լրահոս

03.01.2021 11:27


14 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 229 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

14 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 229 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հունվարի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 160 027 դեպք, որոնցից 144091-ն` առողջացած, 2850-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12398 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 597504 թեստավորում:

Երեկ կատարվել է 1088 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 229 նոր դեպք: Ունենք 451 առողջացած և 14 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Այս խորագրի վերջին նյութերը