Կարծիք

03.01.2021 19:56


Մենք՝ միլիոն ու կես ժողովուրդս, հանգիստ պիտի սպասե՞նք էն հույսով, որ ծրագիրն ավարտելուց հետո ինքնակամ կգնա կամ կսատկացնե՞ն, հա՞

Մենք՝ միլիոն ու կես ժողովուրդս, հանգիստ պիտի սպասե՞նք էն հույսով, որ ծրագիրն ավարտելուց հետո ինքնակամ կգնա կամ կսատկացնե՞ն, հա՞
Մեկնաբանություններ եմ կարդում, ապշելու բան է, շատ հանգիստ ու համոզիչ գրում են, թե բա՝ նիկոլը չի գնա, որովհետև ծրագիր կա, պայմանավորվածություններ կան, մինչև չկատարի, ո՞վ ա թողնելու, որ գնա։
Հիմա ուզում եք համոզել, որ հաշտվե՞նք այդ մտքի հետ, մտածենք՝ լավ, ծրագիրը թող ավարտի, ու ինքնակամ հրաժարական տա, լա՞վ եք...
Էս մտածելակերպով որ մեր նախնիները առաջնորդվեին, հիմա ձեր տեսակը ծնված չէր լինի, Հայաստանն էլ՝ քարտեզից ջնջված։
Նման բովանդակությամբ մտքեր գրելու ու ազգին թևաթափ անելու պատվեր ունե՞ք, թե՞ ուղղակի ուզում եք ինչ-որ բան իմացողի տպավորություն թողնել։
Լավ, ասենք՝ կա ծրագիր, ու էս դավաճան-հողատուին ստիպում են կատարել, բա մենք, միլիոն ու կես ժողովուրդս, ձեռքերս ծալած, հանգիստ պիտի սպասե՞նք էն հույսով, որ ծրագիրն ավարտելուց հետո ինքնակամ կգնա, կամ կսատկացնեն, դե էլ ի՞նչ խառնվենք, նստենք տանը սպասենք, հա՞... Լոգիկա եմ ասել...
Բա որ այդքանը գիտեք, չե՞ք հետաքրքրվել՝ ի՞նչ ծրագիր է, գուցե դրա ավարտին էլ Հայաստան չլինի, դրանից հետո նիկոլը հրաժարական կտա կամ չի տա՝ էլ ո՞ւմ է հետաքրքիր։
Չէ, էս ազգի հետ ինչ-որ անհասկանալի բան է կատարվում, ազգային աղետ։
Իրինա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը