Սյունեցիները քաշել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղոյանի օձիքից, պատռել այն և ստիպել հեռանալ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել։ Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ երեկ՝ հունվարի 1-ին իշխանական պատգամավորը եղել է Սյունիքի մարզում։ Եղոյանին մեկ անգամ ևս հիշեցրել են, որ ուրախ չեն իշխանության ներկայացուցչի այցով։ Արման Եղոյանն էլ փորձել է նախ արդարանալ, հետո առաջ է քաշել այն միտքը, թե Սյունիքի մարզի վիճահարույց այդ տարածքները ադրբեջանական կողմինն են։
«Մեզ հայտնի դարձավ, որ Եղոյանը բառացի կրկնել է այն միքտը, որը ֆեյսբուքյան իր էջում գրել և ապա քննադատությունների պատճառով էջը փակել էր «Անտարեսի» Արմեն Մարտիրոսյանը։ Նիկոլ Փաշինյանի թիմակցի այս խոսքերից հետո մի խումբ արժանապատիվ սյունեցիներ քաշել են Եղոյանի օձիքից, պատռել այն և ստիպել հեռանալ՝ հիշեցնելով վերջինիս, որ սյունեցիները չեն պատրաստվում ընկրկել, իսկ իշխանական ցանցկացած գործիչ, ով կհամարձակվի նույն թեզն առաջ տանել, կարժանանա նույն իրավիճակին։ Եղոյանը գլուխը կախ հեռացել է»,-գրում է կայքը։