Լրահոս

02.01.2021 11:33


Երևանում 26-ամյա վարորդը Porsche Panamera–ով տապալել է ծառը

Երևանում 26-ամյա վարորդը Porsche Panamera–ով տապալել է ծառը

Այսօր՝ հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:40-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 26-ամյա Դավիթ Սմբատյանն իր վարած Porsche Panamera մակնիշի ավտոմեքենայով, Նոր-Նորքի թաղապետարանի հարևանությամբ գտնվող Նելսոն Ստեփանյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:

Հարվածի արդյունքում ծառը մի քանի տեղից կոտրվել էր: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Դ. Սմբատյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 27-ամյա Դավիթ Պողոսյանը, բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վարորդին և ուղևորին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գտնվող Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հանրակացարանում բնակվող բժիշկ-ուսանողները:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, կատարել հովացման աշխատանքներ, քանի որ ավտոմեքենայի առջևի հատվածոմ ծուխ է նկատվել, ապա և սահմանազատել տարածքը:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, կատարել հովացման աշխատանքներ, քանի որ ավտոմեքենայի առջևի հատվածոմ ծուխ է նկատվել, ապա և սահմանազատել տարածքը:

Օպերատիվ է գործել Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վարորդը հիվանդանոցում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:

Այս խորագրի վերջին նյութերը