Կարծիք

02.01.2021 09:12


Պապանձվում ես Եռաբլուրում. չի կարող գիտակից հայ մարդը սատար կանգնի Եռաբլուրը մեծացնողին

Պապանձվում ես Եռաբլուրում. չի կարող գիտակից հայ մարդը սատար կանգնի Եռաբլուրը մեծացնողին
Ամեն անգամ Եռաբլուր գնալուց հետո մի քանի օր ուշքի չեմ գալիս: Ամեն անգամ գնում, տեսնում եմ էտ պատկերն ու չեմ ուզում հավատալ աչքերիս: Պապանձվում ես Եռաբլուրում...
Անգամ ծանոթ մարդ տեսնելուց բարևում ու լռում ենք, խոսելու բան չկա: Չենք հարցնում էն ձևական «լա՞վ ես»-ը, որը սովորաբար ասում ենք հանդիպելիս: Չի կարող Եռաբլուրը տեսնող մարդը լավ լինի: Չի կարող նորմալ մարդը կարդա զոհված զինվորի տապանաքարի կողքը դրված փոքրիկ քրոջ նամակը ու ներսը տակնուվրա չլինի:
Չի կարող մարդ սթափ մնալъ տեսնելով, թե ինչպես է մայրը մի փոքրիկ խոզանակով մաքրում որդու տապանաքարի կողքի ձյունը, որն արդեն վաղուց մաքրվել է, բայց մայրը դա չի էլ նկատում: Նա մտքերով ուրիշ տեղ է, որդու հետ...
Կապ չունի քանի տարեկան ես և որքան ամուր են քո նյարդերը. երբ տեսնում ես որդու թաց թումբը գրկած հեծկլտացող մորը, անկախ քեզանից քո արցունքներն էլ են սկսում հոսել:
Ամեն օր Եռաբլուրում հուղարկավորություններ կան... ամեն օր։
Յուրահատուկ վայր լինելուց բացի Եռաբլուրը մեզ համար միշտ էլ բաց վերք է եղել: Որովհետև այնտեղ այն հայրենասեր տղերքն են ննջում, ովքեր իրենց ամենաթանկն են տվել Հայրենիքին:
Ու ցասումը խեղդումա կոկորդս, երբ գիտակցում եմ, որ էս ամենի մեղավոր մի ինչ որ վախկոտ դասալիք է, ով մինչ օրս անգամ սատարողներ ունի:
Մեր վերքը մեծացնողն ու դրա հեղինակին պաշտպանողը հայերեն գուցե խոսա (թուրքերն էլ գիտեն հայերեն), բայց հայ կոչվելու իրավունք չունի: Ուղղակի չի կարող գիտակից հայ մարդը սատար կանգնի Եռաբլուրը մեծացնողին: Իրավունք չունի...
Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը