Առաջինը, ինչ պետք է անել, այն է, որ «զրո»-ն պետք է հեռանա, հեռացվի, մեկուսացվի
Օրացուցային առումով մեկնարկած 2021 թվականի 365 օրերից մեկն արդեն անցավ: Իսկ անելիք շատ կա: Ենթադրելի է, որ մի 4-5 օր էլ մեր հայրենիքի մնացորդների վրա դեռ ծվարած հայրենակիցները կլինեն «ամանորյա» անցուդարձի վիճակում: Չնայած, առանձնապես վիճակ էլ չկա:
Բովանդակային առումով 2021-ը սկսվել է ոչ միայն ահռելի անելիքի ծավալով, այլև կորստային 2020-ից շալակած է՛լ ավելի մեծ պրոբլեմների ու սպառնալիքների բեռան տակ կքած: Մեծ հաշվով, մենք այդ տեսնկյունից դեռևս 2020 թվականի նոյեմբերի 10-11-ի դրության մեջ ենք, իսկ իրադրության տեսակետից՝ դրանից էլ վատթար պայմաններում: Բանն այն է, որ գերագույն կործանարարը՝թշնամու հետ բանավոր պայմանավորվածությամբ, նոյեմբերի 10-ից մինչև օրս ընկած ժամանակահատվածում միտումնավոր ծանր վիճակի մեջ է դրել Սյունիքը, առանց մի կրակոցի՝ հոժարակամ թշնամուն հանձնելով ռազմավարական նշանակության գրեթե բոլոր բարձունքները:
Ինչ վերաբերում է անելիքի բեռին, ապա «պատահական ընտրությամբ» կարելի է վերցնել ցանկացած ոլորտ կամ բնագավառ ու դիտարկել:
Վերցնենք, օրինակի համար անվտանգության ապահովումն ու պաշտպանական կառույցները, առաջին հերթին՝ բանակը: Ակնհայտ է, որ նախ, պետք է ձգտել հնարավորինս արագ վերականգնել «տարօրինակ պատերազմում» կրած կորուստները: Խոսքն այս դեպքում անդառնալի մարդկային կորուստների մասին չէ: Առավել ևս, որ մինչև օրս պաշտոնապես չի էլ հայտարարվել, թե մեր բանակն ինչ կորուստներ է կրել, քանի մարդ է զոհվել, քանիսը՝ վիրավորվել, քանիսն են համարվում անհայտ կորած, քանիսն են գերի ընկել թշնամուն:
Կան միայն ոչ պաշտոնական ընդհանուր գնահատականներ՝ ավելի քան 5000 զոհված, շուրջ 10000 կամ ավելի վիրավոր, մոտ 2000 անհայտ կորած, մոտ 100, եթե ոչ ավելի գերեվարված: Սահմռկեցուցիչ պատկեր է:
Ավելին, ահռելի են նաև սպառազինության կորուստները՝ զինտեխնիկայի (տանկեր, զրահամեքենաներ, ավտոմեքենաներ, թնդանոթներ և այլն): Այդ բացն արագորեն լրացնելու, մասնագետներ պատրաստելու և համալրելու խնդիր կա:
Ու ո՞վ է լուծելու այդ խնդիրը, ո՞ր կառավարությունը, ո՞ր վարչապետը կամ պաշտպանության նախարարը: Սրա՞նք: Այս խառնակիչ-ստախո՞սը ու մարդու ծա՞ղրը:
Կապիտուլյանտ ու հայրենիքը թշնամուն հանձնող փաշինյա՞նն է բանակի վերականգնման, վերակազմավորման և արդիականացման հարց լուծելու: Սելֆիի համար անսպառազեն Սու-30-ններ գնո՞ղը, փուչիկ ինքնագովազդի համար «սպիսատ արած» ու նախնադարյան ՀՕՊ միջոցներ Հորդանանից «կպցնո՞ղը»...
Այնպես որ, բանակի արդիականացման, վերակազմավորման, վերականգնման հսկայածավալ աշխատանքները կարող են սկսվել միայն մեկ կետից ու մեկ անբեկանելի նախապայմանով՝ նիկոլ փաշինյանը և իր գլխավորած ապիկարաթիմը պիտի հեռանան: Այլընտրանք չկա:
Լավ, սահուն անցնենք բանակի վերականգնման համար ամենից կարևոր ոլորտին՝ տնտեսությանը: Մեր տնտեսությունը, մեծ հաշվով, փլուզված կամ կիսափլուզված վիճակում է: Դա փաշինյանի ձախավեր կառավարությունն էլ է խոստովանել: Պահվածքով: Պատկերացրեք, թե որքան աղիողորմ վիճակում է Հայաստանը ֆինանսաբյուջետային տեսանկյունից, եթե կառավարությունը բացեիբաց մտնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գրպանը, որպեսզի... գոնե 1 ամսվա թոշակ վճարելու փող ունենա: Բայց դրանից տխուր բաներ էլ կան: Ամենից տխուրն այն է, որ քանի դեռ Հայաստանում իշխանություն է համարվում փաշինյանը՝ իր անձեռնահասներով հանդերձ, ոչ մի խելամիտ գործարար կամ ընկերություն կես ցենտ անգամ չի ներդնի: Իսկ ինչո՞վ է երկիրը տնտեսություն վերականգնելու, էլ չենք ասում՝ զարգացնելու, եթե ներդրումային հոսք չկա: Ավելին, տնտեսության հիմնական արտարժույթաբեր հանքարդյունաբերությունը, հատկապես Սյունիքում գտնվող պղնձամոլիբդենային հանքարդյունահանման ձեռնարկությունները գործնականում դրվել են թշնամական ուղիղ նշանառության տակ, այսինքն՝ այդ ընկերությունների աշխատել-չաշխատելը կախված է թշնամու քմահաճույքից: Դեռ Սոթքի մասին էլ չենք ասում:
Այո, հայրենի տնտեսությունն ավերակներից հանելու խնդիր կա:
Բայց տնտեսության վերականգնման, կյանքի ֆինանսատնտեսական բնականոն հունն ապահովելու, բանակի վերականգնման ու վերազինման համար միջոցներ ձևավորելու առաջին նախապայմանն ու քայլը այն է, որ նիկոլ փաշինյանն ու պարգևավճարված հանցավոր խմբակը պիտի հեռացվեն:
Էլ ի՞նչ ոլորտ դիտարկենք:
Մեր ընթերցողները, վստահ ենք, ինքնուրույն մտածող, բանիմաց մարդիկ են: Կարող են և առանց մեր հուշելու էլ դիտարկել, օրինակ, հանրակրթությունը, առողջապահությունը, գյուղատնտեսությունը, բանկային ոլորտը, ում ինչ ավելի հոգեհարազատ է կամ համեմատաբար քաջածանոթ:
Բայց բոլոր այդ ոլորտներն ու բնագավառները կարող են առաջխաղացում ունենալ միայն մեկ դեպքում. եթե նիկոլ փաշինյանը մեկուսացվի, իսկ նիկոլիզմն էլ բացառվի:
Դա այս վերջերս հաճախ է խոսում ազատ կամարտահայտությամբ իշխանություն ձևավորելու ժողովրդի իրավունքից, ինչը, մեր մեջ ասած, ամրագրված սահմանադրական նորմ է: Բայց հարցն այդ չէ:
Հարցն այն է, որ այդ նորմը տեղի ունի այն դեպքում, երբ դու ինքնիշխան պետություն ես: նիկոլ փաշինյանն ու նրա գործատուները հետևողականորեն փոշիացրել ու գրեթե զրոյացրել են Հայաստանի ինքնիշխանությունը: Կներեք, իսկ ինքնիշխանության զրոյացման պայմաններում քանի՞ գրոշ արժե «ազատ կամարտահայտությամբ իշխանության ձևավորման» մասին բլա-բլա-ն:
Առաջինը, ինչ պետք է անել, այն է, որ «զրո»-ն պետք է հեռանա, հեռացվի, մեկուսացվի
Օրացուցային առումով մեկնարկած 2021 թվականի 365 օրերից մեկն արդեն անցավ: Իսկ անելիք շատ կա: Ենթադրելի է, որ մի 4-5 օր էլ մեր հայրենիքի մնացորդների վրա դեռ ծվարած հայրենակիցները կլինեն «ամանորյա» անցուդարձի վիճակում: Չնայած, առանձնապես վիճակ էլ չկա:
Բովանդակային առումով 2021-ը սկսվել է ոչ միայն ահռելի անելիքի ծավալով, այլև կորստային 2020-ից շալակած է՛լ ավելի մեծ պրոբլեմների ու սպառնալիքների բեռան տակ կքած: Մեծ հաշվով, մենք այդ տեսնկյունից դեռևս 2020 թվականի նոյեմբերի 10-11-ի դրության մեջ ենք, իսկ իրադրության տեսակետից՝ դրանից էլ վատթար պայմաններում: Բանն այն է, որ գերագույն կործանարարը՝ թշնամու հետ բանավոր պայմանավորվածությամբ, նոյեմբերի 10-ից մինչև օրս ընկած ժամանակահատվածում միտումնավոր ծանր վիճակի մեջ է դրել Սյունիքը, առանց մի կրակոցի՝ հոժարակամ թշնամուն հանձնելով ռազմավարական նշանակության գրեթե բոլոր բարձունքները:

Արմեն Հակոբյան