Ոչնչությունը երեկվա իր զառանցախառն և դեմագոգիգ ամանորյա շնորհավորանք կոչվածի ժամանակ հայտարարեց, որ այս տարին եկեք սկսենք զրոյից...
Դավաճան Նիկոլի համար Հայաստանը լաբորատոր առնետ էր, որի վրա պետական մտածելակերպից զուրկ այս տկարամիտը 2 տարի 8 ամիս բազում փորձեր կատարելուց և դրանց 99 տոկոսը ձախողելուց, երկիրը խայտառակելուց հետո, հիմա էլ առանց ամոթի առաջարկում է 2021 թ-ը սկսել զրոյից...
Հիշելով, թե ինչպես իր սեփական՝ ԶՐՈՅԱԿԱՆ կետից այս ազգադավը սկսեց արցախյան բանակցությունները և ինչպես սանձազերծեց պատերազմ, որը կանխավ իմանալով, որ տանուլ ենք տալիս, միտումնավոր հասարակությանը խաբելով այն տարավ պարտության՝ տալով ահռելի զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ, գերեվարվածներ, տարածքներ և այլն, կարող եմ ասել, որ նույնն էլ սպասվում է Հայաստանին...
Պետական մտածելակերպից զուրկ Նիկոլի զրոյական կետը կործանումն է. զրոյական կետից սկսեց արցախյան բանակցությունները ու կործանեց Արցախը՝ հանրապետության տարածքի 80 տոկոսը նվիրելով Ադրբեջանին...
Հիմա զրոյական կետից սկսում է Հայաստանում ինչ-որ գործողություններ ծավալել, որը նշանակում է՝ հաջորդիվ կործանելու է նաև Հայաստանը ու մեղքը կրկին բարդելու է նախկինների վրա՝ զառանցելով, թե վատ ժառանգություն է ստացել...
Որևէ մեկը թող ցույց տա մի պետություն, որի վարչապետը 2 տարի 8 ամիս ղեկավարելով երկիրը, այն տանելով կապիտուլյացիայի և խայտառակելով ամբողջ աշխարհով մեկ առաջարկում է հասարակությանն ամեն ինչ սկսել զրոյից՝ նպատակ ունենալով ամեն գնով պահպանել պաշտոնը...
Դավաճան Նիկոլը գուժեց Հայաստանի կործանման սկիզբը