Քաղաքական

31.12.2020 21:43


Պատերազմում պարտություն կրած իշխանության հրաժարականը պարզապես անխուսափելի է. «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր

Պատերազմում պարտություն կրած իշխանության հրաժարականը պարզապես անխուսափելի է. «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր

Խմբակցությունից դուրս գալու իմ որոշման մասին զրուցել եմ քաղաքական թիմի հետ, հայտնել տարակարծությունը հատկապես պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում տարվող քաղաքականության վերաբերյալ։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց է Թիվ 12 ընտրական տարածքի տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված, «Իմ քայլը» դաշինքով խորհրդարանական ընտրություններին մասնակցած Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով մանդատը վերցնելուն և «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու որոշման վերաբերյալ խմբակցության արձագանքին:

«Որոշմանս մասին հայտնել եմ նաև խմբակցության ղեկավարին, ով ըմբռնումով մոտեցավ իմ որոշմանը և հաջողություն մաղթեց»,-ասաց նա:

Հարցին, թե պահանջո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ նա նշեց. «Պատերազմում պարտություն կրած իշխանության հրաժարականը պարզապես անխուսափելի է։ Հարցն այն է, թե պատրա՞ստ ենք մենք արդյոք ձևավորելու ազգային և նվիրյալ իշխանություն, համախմբվելու մեկ ընդհանուր ազգային գաղափարի շուրջ»:

Հիշեցնենք, որ Աննա Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառում էր արել և հայտնել, որ որոշում է կայացրել վերցնել ժողովրդի կողմից իրեն տրված մանդատը՝ միևնույն ժամանակ դուրս գալով «Իմ քայլը» խմբակցությունից:

Այս խորագրի վերջին նյութերը