Լրահոս

14.04.2009 14:26


Ադրբեջանում «կանխատեսում» են հայ–վրացական հարաբերությունների վատթարացում

Ադրբեջանի քաղաքագետները կոչ են անում երկրի իշխանություններին` դիվանագիտական աշխատանք տանել հայ-վրացական սահմանի փակման ուղղությամբ։  Վերջին շրջանում ադրբեջանցի վերլուծաբանները փորձում են շրջանառության մեջ դնել հայ-վրացական հարբերությունների հնարավոր վատթարացման սցենարը։ Որպես փաստարկ, նշվում է Վրաստանի նախագահ Սահակաշվիլի կողմից Հայաստանի տնտեսական վիճակին տրվող  ոչ կոռեկտ գնահատականները,  Ջավախքում իրավիճակի սրացումն ու վերջին ձերբակալությունները, Ռուսաստանի գործոնը։

Հիշեցնենք, որ Վրաստանի թարմացված  արտաքին քաղաքականության ծրագրում Հայսատանը ներառված է որպես ռազմավարական գործընկեր։

 

Այս խորագրի վերջին նյութերը