Կարծիք

31.12.2020 19:49


Մի չարված կոչի մասին

Մի չարված կոչի մասին

Ես ո՛չ երկրի ղեկավարն եմ, ո՛չ հոգեւոր առաջնորդը, եւ ոչ էլ ընդդիմության առաջնորդներից, բայց եթե լինեի նրանցից որեւէ մեկը, հաստատ կոչ կանեի մեր բնակչության մի շերտին, որ ամանորյա ճոխ սեղանների փոխարեն գումարների մի մասը փոխանցել Զինծառայողների աջակցության հիմնադրամին՝ հասկանալով, որ այս պահին հիվանդանոցներում ունենք հազարավոր ծանր վիրավորներ եւ այդ տղերքը ունեն բոլորիս աջակցության կարիքը։ Ճիշտ կլիներ նաեւ, որ նախապես կոչով սաստել այն հնարավոր տհասներին, ովքեր կփորձեն կեսգիշերին հրավառություն անել։ Մի բան հուսադրող է. իմ ընկերների շրջանում քիչ չեն նրանք, ովքեր հենց այդպես էլ արել են՝ տոնական սեղանների գումարները փոխանցել են կարիքավորներին։

Գեղամ Նազարյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Այս խորագրի վերջին նյութերը