Քաղաքական

31.12.2020 18:07


Թիմակիցները Փաշինյանին բացատրել են, որ եթե մինչև փետրվարի կես արտահերթ ընտրություն չանի, հայտնվելու են կոտրած տաշտակի առաջ

Թիմակիցները Փաշինյանին բացատրել են, որ եթե մինչև փետրվարի կես արտահերթ ընտրություն չանի, հայտնվելու են կոտրած տաշտակի առաջ

Mediaport-ին մանրամասներ են հայտնի դարձել Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» խմբակցության՝ նեղ կազմով հանդիպումից:

Փաշինյանն ասել է, որ եթե ընդդիմությունը չի համաձայնում իր վաչապետության պայմաններում արտահերթ ընտրություն անցկացնել, ապա ընտրություն առհասարակ չի լինի, ուժայիններով կփորձեն պահել իշխանությունը:

Ընտրություն չանցկացնելու գաղափարին առարկել են Ալեն Սիմոնյանն ու Բաբկեն Թունյանը՝ հիմնավորելով, որ ձմռան ամիսներին սպասվում է սոցիալ-տնտեսական առանց այն էլ ծանր վիճակի էլ ավելի վատթարացում, որոնք գումարվելով եղած հակաիշխանական ալիքին՝ պայթյունավտանգ իրավիճակ կստեղծեն:

Թունյանը պնդել է, որ պետք է ամեն ինչ անել մինչև փետրվարի կես արտահերթ ընտրություն անցկացնելու և իշխանությունը ամրապնդելու համար՝ հակառակ դեպքում կհայտնվեն կոտրված տաշտակի առաջ:

Քննարկումների արդյունքում որոշում չի կայացվել, Փաշինյանը թիմակիցներին հրահանգել է իրական և ֆեյք էջերով ակտիվանալ սոցցանցում՝ իրենց դեմ պայքարողներին որակելով «նախկին թալանչիներ» և ներքաղաքական զարգացումները տեղափոխել «հների և նորերի» պայքարի տիրույթ:

Այս խորագրի վերջին նյութերը