Կարծիք

31.12.2020 15:17


Քո կառավարած երկրում զինվորը խրամատ էր փորում ձեռքով (լավագույն դեպքում բահով), իսկ նրա գերեզմանը փորում են էքսկավատորով

Քո կառավարած երկրում զինվորը խրամատ էր փորում ձեռքով (լավագույն դեպքում բահով), իսկ նրա գերեզմանը փորում են էքսկավատորով

Ամանորի սեղան գցելուց և բարեմաղթելուց առաջ, այցելեք Եռաբլուր: Տեսարանը դասեր ունի, փորձեք առնել դրանք:

Երկրի վարչապետի պաշտոն զբաղեցնող, երբ չես ընդունում այս ամենում քո համար մեկ մեղավոր լինելը ... քո կառավարած երկրում զինվորը խրամատ էր փորում ձեռքով (լավագույն դեպքում բահով), իսկ նրա գերեզմանը փորում են էքսկավատորով:

Բարոյականություն և պատիվ ունենայիր՝ հրաժարական կտայիր և Ամանորյա ուղերձով քո ապիկար և պարտության խորհրդանիշ դեմքով չիէր մտնի 2021:

Այցելեք Եռաբլուր և քաղեք ձեր դասը: Այդ դասի իմ բաժինը ցավոտ է, շատ ցավոտ, հաղորդելու չի:

Իսկ մենք՝ հայերս, Հայաստանում ապրողները, պետք է վերջապես հասկանանք, որ անկարելի բաներ չկան, և երազանքը միայն գործի կեսն է, իսկ այն մյուս կեսի համար աշխատել և արարել է պետք:

Պետք է պետություն և առաջնորդություն, միայն այս դեպքում ժողովուրդը կլծվի արժեքի ստեղծման և հաղթանակների: Չգիտակցված և անհետևանք պարտությունը ապիկարներինն է, մերժեք դրանց և նայեք առաջ:

Շնորհավոր Ամանոր: Առողջ եղեք՝ մարմնով և ոգով:

Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը