Քաղաքական

31.12.2020 15:02


Դա տգիտության, դավաճանության արդյունք է. Հրայր Թովմասյանը՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մասին

Դա տգիտության, դավաճանության արդյունք է. Հրայր Թովմասյանը՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մասին

Եռաբլուր պանթեոն է այցելել Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը: Նա ծաղիկներ է դրել զոհվածների շիրիմներին:

NEWS.am-ի խնդրանքին՝ մեկնաբանել նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարությունը, նաեւ Սյունիքում ստեղծված իրավիճակը, Հրայր Թովմասյանն ասաց. «Ո՛չ դրա տրամադրությունն ունեմ, ո՛չ էլ դրա ժամանակ է դրա մասին խոսելու: Չեմ կարող որեւէ բան ասել, մեկ ուրիշ անգամ: Պատրաստ չեմ խոսելու, անգամ մտածելու: Դա ոտքի վրա խոսելու բան չի, որ փորձեմ երկու նախադասությամբ ասել: Դրանք ավելի երկար պատասխաններ են պահանջում: Դրանց որոշակի գնահատականներ պետք է տան, եթե մի բառով ասեմ, դա տգիտության, դավաճանության արդյունք է»:

Այս խորագրի վերջին նյութերը