Կարծիք

31.12.2020 13:42


էս տարին դավաճանորեն խլեց մեզնից ամեն ինչ, խլեց իմ ապրած 40 տարիներն ու իմ Երկիրը

էս տարին դավաճանորեն խլեց մեզնից ամեն ինչ, խլեց իմ ապրած 40 տարիներն ու իմ Երկիրը

Իմաստազուրկ եմ:

էս տարին դավաճանորեն խլեց մեզնից ամեն ինչ:

Խլեց իմ ապրած 40 տարիներն ու իմ Երկիրը: Խլեց իմ Որդիներին, եղբայրներին, հայրերին, խլեց Հույսը: Խոցեց, Վիրավորեց, սպանեց: Անջատեց: Պառակտեց: Ոչնչացրեց հոգեպես ու Արմատով: Ջնջեց պատմությունը:

Անարմատ ենք...

Խոցոտված: Ի՞նչ նոր տարի....

Ձևապաշտությունը մեզ կերավ Հայրենասիրությունից մինչև հավատք՝ ձևի մեջ էլ կործանվեցինք. քարացանք:

Այս գիշեր Աղոթել ու միայն աղոթել, ներումն հայցելով գնալու եմ Սուրբ Զորավոր եկեղեցի, գիշերն այնտեղ դիմավորենք, որ Աստված մեզ ների անգործությունը, ձևապաշտությունը, չարակամությունը, որ մի ԼՈՒՅՍ բացվի ...

Որ արժանի դառնանք Սուրբ Ծնունդին, որ վերջապես մի բան հասկանանք:

Չեմ զարդարել տունս. ներսս տատասկ է ու փուշ, դրսից զարդարելով չեմ խաբի:

Անապատ եմ: Ցավի փոթորիկները վերջնական քայքայեցին:

Հիմա՝ լուռ անապատ:

Չլսեք, գիշերը չլսեք դավի ու մատնության ձայնը: Չմիացնեք տուփը: Խելագարվեցինք իսպառ...

Էս տարի ամոթի խարանի ու անդառնալի կորստի տարի կմնա պատմության մեջ, եթե մենք մնանք պատմության մեջ...

ամեն օր, ամեն վայրկյան ենք ջնջվում՝ քարտեզից, կյանքից, մոլորակից... ու՞ր ենք մենք:

Ո՞վ ենք մենք:

Ինչու՞ ենք դիմանում անդիմանալի ու անընդունելի չարիքին....

Լռելու եմ մինչև Սուրբ Ծնունդ:

Լռելու եմ ամենուր և ամենօր:

Զրոյացրեց մեզ...

Հ.Գ. Ձեռքս տալու եմ այսուհետ միայն գիտակից հային, պայքարող ու հասկացող մարդուն, Հայրենատեր ու իսկական հային, եզդուն, ռուսին, մալականին, ուկրաինացուն...՝ ՀԱՅԱՍՏԱՆՑՈՒՆ, որն իրականու՛մ գիտի իր Երկրի սահմանն ու Հայրենիքի իսկական սահմանումը:

Որը սխալվելուց հետո չի վախենում խոստովանել, և կարևորը՝ շտկել Սխալը...որը չի վախենում Հայրենիք ունենալուց:

Հավերժ փառք մեր հերոս նահատակներին, հավերժ փառք ԱՊՐՈՂ հերոսներին, աղոթքներս վիրավորներին, խունկ և աղոթք անհայտ կորած մեր որդիներին, գերիներին, Սուրբ մասունք դարձած մեր Հերոսներին....

Երախտագիտությունս ու խոնարհումս նրանց ընտանիքներին... և համբերություն... համբերություն....

#աղոթք

#լռություն

Արայի լեռան Ծաղկեվանքն է... Սրբուհու արցունքներով ցողված:

Նազենի Հովհաննիսյանի ինստագրամյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը