Կարծիք

31.12.2020 12:33


Օգոստոսի 7-ին Աննա Հակոբյանը անձամբ էր եկել «այլ պետության տարածք» և շրջել «տիրացած» մանկապարտեզում. ադրբեջանագետ

Օգոստոսի 7-ին Աննա Հակոբյանը անձամբ էր եկել «այլ պետության տարածք» և շրջել «տիրացած» մանկապարտեզում. ադրբեջանագետ

ՄԱՂԹԱՆՔ

• Իսկ գիտե՞ք, թե ում են մեղադրում հավաքական արմենմարտիրոսյանները, որ Նիկոլ Փաշինյանի ու իր տիկնոջ լռելյայն կամ բերանացի հրահանգով մի ամբողջ ազգի «այլ պետության տարածքին տիրող» են անվանում։ Հենց նույն Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին։

• Իհարկե, ամուսնական այս զույգը կցանկանար մոռացության տալ իրենց կենսագրության այդ «արատավոր» էջը, բայց ազգային մտածողության կրողներս հիշում ենք, որ 2019 թ․-ին Աննա Հակոբյանի ղեկավարած Իմ քայլը հիմնադրամ - My Step Foundationը վերանորոգել է Արցախի Քաշաթաղի շրջանի, իսկ այսօրվա իրենց ընկալմամբ՝ Ադրբեջանի Լաչինի շրջանի Սոնասար գյուղի մանկապարտեզը։ Օգոստոսի 7-ին Աննա Հակոբյանն անձամբ էր եկել «այլ պետության տարածք» և շրջել «տիրացած» մանկապարտեզում։ Ավելին, նա անգամ նկարվում էր «այլ պետության տարածքին տիրացած» սոնասարցի տատիկի հետ՝ հետին պլանում ունենալով ընտանիքի զոհված ազատամարտիկի դիմանկարը…

• Ռաֆայել Պատկանյանը մաղթում էր, որ նոր տարում հայերն ի սպառ հանեն իրենց սրտից փոքրոգությունը։ Ես էլ մաղթում եմ, որ նոր տարում մեր հայրենիքում քչանան անսկզբունքայնությունը, երեսպաշտությունը, թեթևսոլիկությունն ու պատեհապաշտությունը։ Ռազմավարական հիշողության կրողներս ամեն ինչ կանենք դրա համար…

հղում 1 - https://www.facebook.com/wifeofarmenianPM/posts/486786418780586հ

ղում 2 - https://www.facebook.com/MyStep.Foundation.Armenia/posts/518887732181965

(ուշադրություն դարձրե՛ք մեկնաբանությանը, որը չի ջնջվել էջավար(ներ)ի կողմից)

հղում 3-

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=150500716018176&id=100031747440507

Ադրբեջանագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը