Քաղաքական

31.12.2020 12:18


Հայկազ Բաղմանյանն ազատվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնից

Հայկազ Բաղմանյանն ազատվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայկազ Բաղմանյանը 2020 թվականի դեկտեմբերի 31-ից ազատվելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Հայկազ Բաղմանյանին 2020 թվականի դեկտեմբերի 31-ից ազատել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,-ասված է հրամանագրում:

Բաղմանյանը 2018-ի մարտի 22-ին էր նշանակվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ:

Այս խորագրի վերջին նյութերը