Լրահոս

31.12.2020 11:27


Ադրբեջանը վերանորոգում է Ղարաբաղյան վերջին պատերազմի ընթացքում գրաված հայկական զինտեխնիկան. The National News

Ադրբեջանը վերանորոգում է Ղարաբաղյան վերջին պատերազմի ընթացքում գրաված հայկական զինտեխնիկան. The National News

The National News պարբերականը հրապարակել է Գարեթ Բրոունի հոդվածը, որում հեղինակը նշում է, որ ադրբեջանցիները վերանորոգում են ղարաբաղյան վերջին պատերազմի ժամանակ գրաված հայկական տանկերն ու զինտեխնիկան:

Հոդվածում մասնավորապես ասվում է, որ պատերազմի ընթացքում ադրբեջանցիների կողմից անօդաչու թռչող սարքերի օգտագործման հետևանքով հայերը մեծ քանակությամբ զինտեխնիկա են թողել մարտի դաշտում:

Ադրբեջանի կողմից թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերի օգտագործումը լայնորեն դիտարկվում է որպես Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Բաքվի հաջողության հիմնական գործոն, որտեղ Ռուսաստանի միջնորդությամբ գործող հրադադարը գործնականում ավարտել է մարտերը:

Դրանից հետո Ադրբեջանին է մնացել սարքին վիճակում գտնվող հայկական բազմաքանակ ռազմական տեխնիկա, որը ներկվելու կարիք ունի օգտագործվելուց առաջ:

Պատերազմական ավարը` Խորհրդային շրջանի զրահատեխնիկայից մինչև հակաօդային համակարգեր, տեղափոխվել է Բաքվի մոտակայքում գտնվող ռազմակայան:

Պարբերականին բացառիկ հնարավորություն է տրվել մուտք գործել այն բազան, որտեղ ադրբեջանական զինուժը վերանորոգում և օգտագործում է տրանսպորտային միջոցները, որոնց վրա կան հայկական համարանիշեր և նշաններ:

Ձմռան արևի տակ մեխանիկներն աշխատում էին տրանսպորտային միջոցների վրա, սկսած T72 տանկերից մինչև այլ զրահամեքենաներ: Հայկական անձնակազմի նկարած քրիստոնեական խաչերը ջնջվում են:

Ադրբեջանական կողմը հստակ թիվ չի նշել, բայց ադրբեջանցի զինվորներից մեկը հրատարակությանն ասել է, որ վերանորոգում են անցնում նմանատիպ հարյուրավոր տանկեր և զինտեխնիկա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը