Այդ գործիչները չեն նկատում նույն բռնապետիկի և նրա արբանյակների կողմից հնչեցրած իսկապես բռնության կոչերը
ԱՆՀԱՅՐԵՆԻՔ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ
Կարդում ես հայաստանյան ճանաչված հասարակական գործիչների «զայրացած» մտքերը՝ կապված ԱԺ պատգամավորի վրա ձվանետումների, ընդդիմության ներկայացուցիչների կողմից, իբր բռնության կոչեր հնչեցնելու մասին ու մնում ես զարմացած։ Կարծես Հայաստանում ոչինչ տեղի չի ունեցել, հանդարտ, խաղաղ կյանքը շարունակվում է։ Չի եղել պատերազմ, պարտություն, նվաստացուցիչ կապիտուլյացիա, Արցախի, նաև օրեցօր Հայաստանի տարածքների կորուստ, չեն եղել հազարավոր զոհեր, վիրավորներ, անհայտ կորածներ, գերիներ։ Եվ այս ամենը չունի իր պատասխանատուն, այն է՝ ապիկար, դավաճանության մեջ կասկածվող իշխանությունն՝ իր գլխավոր բռնապետիկով։ Չգիտես ինչու, սույն գործիչները չեն նկատում նույն բռնապետիկի և նրա արբանյակների կողմից հնչեցրած իսկապես բռնության կոչերը և ձևեր են թափում իբր իրենց «քաղաքակիրթ, ժողովրդավարության արժեքներին նվիրյալ» գործիչներ լինելը։ Նրանց համար առավել կարևոր է ցույց տալ, իբր իրենց «հավատարմությունը» անգիր արած, նույն «ժողովրդավարության» սկզբունքներին՝ իսկ իրականում հաճոյանում են բռնապետիկին՝ թքած ունենալով հայրենիքի կորստի վրա։
Այդ գործիչները չեն նկատում նույն բռնապետիկի և նրա արբանյակների կողմից հնչեցրած իսկապես բռնության կոչերը