Նայում ես հուսահատ սյունեցիների դեմքերին և անօգնականությունից խելագարվում՝ ո՛չ պետություն կա, ո՛չ բանակ
Ա՛Յ ՔԵԶ ՀԱՅԱՍՏԱՆ
Արդեն սարսափում եմ լուրեր լսելիս։ Ամեն օր նոր տարածքների կորուստ․ երեկ՝ Շուռնուխ, Որոտան, այսօր՝ Քարահունջ, վաղը․․․ Եվ ի՞նչ՝ ոչինչ։ Նայում ես հուսահատ սյունեցիների դեմքերին և անօգնականությունից խելագարվում՝ ո՛չ պետություն կա, ո՛չ բանակ․․․ հա, մոռացել էի, ոստիկանություն, ԱԱԾ, քննչական մարմիններ ունենք, որոնք ենիչերիների պես պահում-պահպանում են ողորմելի բռնապետիկին։ Հայրենիք հանձնող բռնապետիկի կողմնակիցները հպարտ են հայրենիքը հանձնող, հայ ժողովրդին նվաստացնողի թիմից լինելու համար։ Նրանք հրճվանքի մեջ են, որ ընդդիմության հավաքները սակավամարդ են, և կարծես մարում են․ «Ուռաա՜, հեսա ողջ Սյունիքը կհանձնենք, էլ խանգարող չի լինի»։
Ա՛յ քեզ Հայաստան, ա՛յ քեզ հասարակություն, ա՛յ քեզ գործիչներ։
Նայում ես հուսահատ սյունեցիների դեմքերին և անօգնականությունից խելագարվում՝ ո՛չ պետություն կա, ո՛չ բանակ