Լրահոս

30.12.2020 19:46


Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի արդիական հարցերը

Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի արդիական հարցերը

Հայաստանի Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է երկկողմ և միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցեր: Այս մասին ասված է ՌԴ արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում:

«Դեկտեմբերի 30-ին կայացել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը: Քննարկվել են մի շարք արդիական հարցեր՝ երկկողմ և միջազգային օրակարգից: Գոհունակությամբ է ընդգծվել հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության բարձր ինտենսիվությունը անցնող տարում, հաստատվել է 2021 թվականին նման դինամիկայի պահպանման փոխադարձ տրամադրվածությունը»,-ասված է հաղորդագրությունում:

Այս խորագրի վերջին նյութերը