Կարծիք

30.12.2020 18:39


Վաղվա համար փոխվիր այսօր

Վաղվա համար փոխվիր այսօր
Տարին կարծես թե այդքան էլ վատ չէր սկսել,մարդիկ աշխատում էին, ապրում, առօրյա հոգսերը թեթևացնում։ Մեկ էլ եկավ կորոնավիրուսը, պինցետ-արաղով պայքարել չստացվեց, նորմալ պայքար էլ իշխանությունը չառաջարկեց։ Մարդկանց մտցրին իրենց տները, երկիրը կանգնեց, խոսքի ազատությունն էլ տրորեցին իրենց ապուշ օրենսդրական նախաձեռնություններով։ Ամառը եկավ, որոշեցին այնուամենայնիվ բացել խանութ-ռեստորանները, մարդիկ էլ փող չունեին։
Հուլիսին ստացանք ահազանգ, որ լայնածավալ պատերազմը անխուսափելի է, էլի չսթափվեցինք։ Սեպտեմբեր, մահեր վիրուսից, զոհեր Արցախում, անընդմեջ արծրունական ստեր, դատարկ հույսեր, հիմնադրամային խաբեություններ։
Դե, մենք էլ, մեր կարեցածի չափով փորձեցինք օգնենք մեզ, որ հաղթենք։ Բայց մեկ էլ, գողի պես, հաղթանակ չսիրող տականքը ստորագրեց ու թուրքին հանձնեց մեր ապագան։
Շատերը ինձ ասում են, ինչի՞ էլ չես աշխատի պետական համակարգում, պատասխանում եմ՝ չեմ աշխատի, քանի դեռ սրան ու իր մանկահասակ ստահակ ծառաներին այդ համակարգերից չենք մաքրել։ Շատերը ասում են՝ ինչն էր պակաս։Պատասխանում եմ՝ մինչև նոյեմբերի 9-ը ձգում էինք, համբերում, հույս փայփայում, հավատում։ Դրանից հետո արդեն ով այդ համակարգերում է՝ ինքնասիրության, արժանապատվության ու հայրենիքի հանդեպ հավատարմությամ դեֆիցիտ ունի։ Թե չէ եթե արդարացումներին նայենք՝ ո՞վ չունի այս երկրում լուծելու առօրյա խնդիրներ։ Երևի մի 500 հոգի։ Բայց արժի՞ թուրքի դեմ հոժարակամ կզողի հետ աշխատել։ ԵՐԲԵՔ
Նոր տարին դիմավորում ենք Նիկոլի հետ, հա, հենց այդպես, որովհետև մեզնից շատերը նախընտրում են ավելի շատ ատել նախկին որևէ պաշտոնյայի, քան սիրել հայրենիքը։ Կուրաբար ատելը հեշտ է, խնդիր լուծելը՝ բարդ։ Ընտրում ենք հեշտը։
Օրերը գնում են, իսկ մենք կորցնում ենք այն, ինչի կորստի ցավը կտեսնենք հետո։ ԴՈՒՔ ԴԵՌ ՆԻԿՈԼԻ ԳԵՐԻՆ ԵՔ։
Մեզնից շատերն իրականում չունեն այն, ինչը թվում է թե կորցրել են՝ թասիբ, հայրենիք և այլն։
Հազար ողորմի նրանց, ովքեր զոհվեցին նաև անթասիբների համար, ցավոք նրանք շատ են ու հիմա պայմանական 300000/թող լինի ավելի շատ/ դրամի համար ստորանում են ու ստորացնում իրենց երեխաներին։ Չեմ հասկանում ամեն պղծություն հանդուրժողներին։
Ես մեծ-մեծ չեմ խոսում, պարզապես սրանց օրոք կերածս հացը կուլ չի գնում, ո՞նց կարող եք գլուխ կախել ու «տուն պահել»։
Կյանքն առջևում է, նոր ձեռնարկումներ բոլորս ունենք, շատերիս մոտ կստացվի, անկասկած։ Բայց նախ պիտի մաքրել երկիրը նիկոլական աղբից, որ գալիք տարուն հանգիստ ասենք՝ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
Բարին ընդ ձեզ...
Աշոտ Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը