Կարծիք

30.12.2020 18:14


Մեկնարկում է Նոր տարին, բայց Հայաստանում շարունակվելու է հին՝ 2020 թվականը

Մեկնարկում է Նոր տարին, բայց Հայաստանում շարունակվելու է հին՝ 2020 թվականը
Աշխարհը պատրաստվում է նշել նոր՝ 2021 թվականը։ Մարդիկ Նոր Տարվա հետ են կապում ինչ-ինչ դրական փոփոխություններ, ինչպես անձնական կյանքում, այնպես էլ իրենց երկրի, պետության ապագայում։ Այս տեսակետից, Հայաստանում մենք ունենալու ենք, որպես հին՝ 2020թ․ շարունակություն՝ 2021թվականը, բայց ոչ երբեք որպես նոր հույսերի տարի։ Քանի որ արդեն պարզ է բռնապետիկը մնում է իշխանության, ապա ինչպես 2020 մղձավանջային թվականը, այնպես էլ 2021թ․ ուղեկցվելու է համավարակի հազարավոր մահերով, քաղաքական բռնություններով և հետապնդումներով, տնտեսական անկումով, Հայաստանից նոր տարածքների կորստով, և որպես այս ամենի հետևանք՝ ահռելի չափերի հասնող արտագաղթով։
Նույն եկող` նոր, բայց իրականում հայերիս համար հին 2021թ․ այն օրը, որ հուսամ Հայաստանը կլինի, իսկապես առանց բռնապետիկի, կարելի է համարել, որ Հայաստանում մեկնարկեց Նոր Տարին։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը