Կարծիք

30.12.2020 15:54


«Զոհվածների «ԴՆԹ հետազոտության» մասին»

«Զոհվածների «ԴՆԹ հետազոտության» մասին»

Առողջապահության նախարարը խոսում է սարքավորումների «թողունակության» մասին և դրանով փորձում է բացատրել զինվորների մարմինների նույնականացման ուշացումները։ Նույնիսկ հայտարարել է, որ նոր սարքավորում է ձեռք բերվելու։

Այնինչ, այս տարվա սկզբին ապօրինի կազմաքանդված ՁԻԱՀ-ի կենտրոնում առկա են անհրաժեշտ սարքավորումները և դրանք այսօր չեն շահագործվում միայն մեկ՝ Ա․Թորոսյանի կողմից ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագիտական խմբի նկատմամբ աննախադեպ ռեպրեսիաների ու տասնյակ մասնագետներին աշխատանքից ազատման պատճառով։ Հայաստանում սեկվենավորում իրականաց նող լավագույն մասնագետներից մեկը հեռացվել էր աշխատանքից, ինչպես և կենտրոնի բոլոր այն մասնագետները, որոնք արտահայտել էին իրենց մասնագիտական կարծիքը կենտրոնի կործանարարար ձևափոխման նկատմամբ։

Սեկվենավորման սարքի (գենետիկակակն անալիզատորի) արժեքը միջինը 100,000-ից 200,000 եվրո է, և Թորոսյանը պատրաստ է այդ չափի պետական միջոցներ ծախսել, բայց չդիմել իր կողմից հետապնդումների ենթարկված մասնագետին։ Սեփական էգոն նաև դրվում է զոհվածների հարազատների զգացմունքներից բարձր։

Նշված մասնագետը պատերազմի առաջին օրերից մեկնել է Արցախ և ապահովել է հոսպիտալներից մեկի լաբորատոր ծառայությունը, իսկ պատերազմի ավարտից մի քանի օր հետո արդեն Երևանում էր և կարող էր իրականացնել հետազոտությունները։

Ի դեպ, նույն կերպ Թորոսյանը վարվեց նաև կորոնավիրուսի դեմ պայքարի ժամանակ՝ չընդգրկելով ՁԻԱՀ-ի կենտրոնի նախկին մասնագետներին համաճարակի դեմ պայքարում՝ անտեսելով բազմաթիվ առաջարկները և խորհուրդները։

Հասարակ մարդկաց կյանքերը, զինվորների կյանքերը, զոհվածների հարազատները ԶՐՈ արժեք ունեն այս մարդկանց համար։

P.S. Սարքավորոմները ձեռք բերելով մասնագետի հարցը միևնույն է չի լուծվում։ Այս կարգի մասնագետ մեկ շաբաթվա ընթացքում չես պատրաստի։

P.P.S․ Իմ տեղեկություններով Հայսատանում կա առնվազն ևս երկու բարձր թողունակությամբ սեկվենավորման սարք, որոնք կարող են շահագործվել այս նպատակով։

Էդուարդ Օգանեսյանի ֆեյսբուքկան էջից

Այս խորագրի վերջին նյութերը