Քաղաքական

30.12.2020 15:23


Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները քննարկել են գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները քննարկել են գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր

Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի նախաձեռնությամբ դեկտեմբերի 28-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում ՀՀ ազգային անվտանգության ծառայության և Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենների միջև: Այս մասին հայտնեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք անհրաժեշտ հարցեր, այդ թվում՝ նաև գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող:

Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել նաև պայմանավորվածություններ տարբեր ուղղություններով աշխատանքների իրականացման վերաբերյալ:

Այս խորագրի վերջին նյութերը