Կարծիք

30.12.2020 14:49


Մեր գերիների ազատման գլխավոր խոչընդոտը դավաճան Նիկոլն է

Մեր գերիների ազատման գլխավոր խոչընդոտը դավաճան Նիկոլն է

Մեր գերիների ազատման գլխավոր խոչընդոտը դավաճան Նիկոլն է Հայաստանի վարչապետի աթոռին զմռսված տականքը վերջնականապես ապացուցեց, որ ամեն ինչից զատ նաև սրբապիղծ է... Այլ կերպ չեմ կարող մեկնաբանել դավաճան Նիկոլի առավոտյան արված գրառման մեջ տեղ գտած այն միտքը, որ իրեն քննադատողները «հիմա էլ՝ կասկածելի հայտարարություններով վտանգի տակ են դնում մեր գերիների կյանքը»...

Նախ, սկսենք նրանից, որ թուրքի դեմ ծնկած Նիկոլը մինչև հիմա գաղտնի է պահում մեր ընդհանուր «կորուստները»՝ զոհվածների, գերեվարվածների և անհետ կորածների թիվը... Հայսատանի վարչապետը ՀԱՍՏԱՏ տիրապետում է այդ տեղեկատվությանը, բայց դիտավորյալ գաղտնի է պահում...

Ինչ վերաբերվում է գերի ընկածներին, ապա այդ ամենի միակ մեղավորը դավաճան Նիկոլն է, ով պատերազմի չորրորդ օրվանից գիտենալով, որ մենք պարտվում ենք, չկանգնեցրեց պատերազմը և 44 օր խաբելով հասարակությանը երկիրը տարավ պարտության, որի պատճառով բացի մեծ քանակությամբ գերեվարվածներից մենք ունենք ահռելի մեծ թվով զոհվածներ և անհետ կորածներ...

Մեր գերիների խնդիրով զբաղվում է Ռուսաստանը (ՌԴ պաշտոնյաներ և մեր համայնքի ներկայացուցիչները, որոնք բացահայտ դեմ են ազգադավ Նիկոլին), քանի որ Բաքվում բացահայտ արհամարհում և նսեմացնում են Հայաստանի ազգադավ վարչապետին, որի հետ որրևէ հարց չեն քննարկում և չեն էլ քննարկի... Իլհամի համար «заподло» է գործ ունենալ Նիկոլի պես նվաստացվածի հետ... Հայաստանի բոլոր գերեվարված քաղաքացիները, որոնք մինչ օրս հետ են վերադարձել, իրենց ազատության համար պարտական են Մոսկվային... Դավաճան Նիկոլը և իր ղեկավարած կառավարությունը, այդ թվում նաև քայլիստ պատգամավորները որևէ լումա ներդրում չունեն նրանց հայրենիք վերադարձի համար...

Ու հիմա, սրբապիղծ դավաճանը, որի պատճառով այդ մարդիկ հայտնվել են ազերիական գերության մեջ, զառանցում է, որ ընդդիմադիրների պատճառով գերիների կյանքը վտանգված է...

Իսկ իրակնությունը հակառակն է...

Մոսկվայում շատ լավ տեսան, որ Նիկոլի նման տականքը գերիների ազատագրման հարցի վրա PR-վում է՝ գրառումներ անելով իր ֆեյսբուքյան էջում այնպես է ներկայացնում, որ քաղաքականապես անգրագետների, նիկոլականների, ժեխի և գերեվարծաների որոշ հարազատների մոտ տպավորություն է ստեղծվում, որ այդ ամենի կազմակերպիչը իր պես «փրկիչն» է... Քանի դեռ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողը Նիկոլն է, Մոսկվան էլ նույն եռանդով չի աշխատի այդ ուղղությամբ ու մեր գերիները Նիկոլի պատճառով մինչև հիմա տուն չեն վերադարձել...

Պատահական չէր նաև, որ այսօրվա իր զառանցագիրը բացահայտ հակառուսական էր...

Խորհուրդ եմ տալիս գերեվարվածների և անհետ կորածների հարազատներին չդառնալ դավաճան Նիկոլի ձեռքին խաղաթուղթ, որոնց նա օգտագործում է ընդդիմության դեմ, այն դեպքում, երբ նույն վարչապետ կոչեցյալը իրենց խնդիրներին որևէ լուծում չի կարող տալ...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը