Քաղաքական

30.12.2020 14:09


«Փաշինյանի խաղերը. ինչո՞ւ է նա Ռուսաստանին մեղադրում դավաճանության համար». Գերման Կուլիկովսկիի անդրադարձը

«Փաշինյանի խաղերը. ինչո՞ւ է նա Ռուսաստանին մեղադրում դավաճանության համար». Գերման Կուլիկովսկիի անդրադարձը

Life.ru-ն հրապարակել է «Էդդայից հին» տելեգրամյան ալիքի հեղինակ, փորձագետ Գերման Կուլիկովսկիի հոդվածն այն մասին, թե ով է իրականում Նիկոլ Փաշինյանը:

Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք հեղինակի հոդվածը.

«Նիկոլ Փաշինյանի ֆեյբուքյան նոր հրապարակումը շատերի մոտ տարակուսանք է առաջացրել: Հունվարի 11-ին նախատեսված Մոսկվա ուղևորության նախաշեմին Նիկոլ Վովաևիչը գործնականում բացահայտ կերպով մեղադրեց Ռուսաստանին Հայաստանի դեմ դավադրության և Երևանի ուղղակի ընդդիմախոսների կողմից կուլիսային խաղերի համար: Ես ուզում եմ ամենասկզբից հերքել վատ հոգեկան առողջության և, առհասարակ, Փաշինյանի հոգեկան վիճակի մասին տեսությունները: Երկու դեպքում էլ նրա մոտ ամեն ինչ կարգին է: Նիկոլ Վովաևիչի խաղը հստակ խմբագրված է և հաշվարկված այնքանով, որքանով թույլ է տալիս նրա խորհրդականների և վերլուծաբանների մակարդակը:

Ես կփորձեմ դա բացատրել փաստերի հիման վրա: «Թավշյա հեղափոխություն»-ից հետո իշխանության գալու պահից Փաշինյանի հիմնական նպատակը պատերազմին չպատրաստվելն ու քաղաքացիների բարեկեցության չբարելավումն էր: Նրա հիմնական նպատակն է հայերի վերջնական տարանջատումը Ռուսաստանից, բեկում մտցնելը հայ հասարակության ներսում և եկեղեցու՝ որպես հայերի հիմնական ինստիտուտի ոչնչացումը: Իր գործունեության մեջ հենվելով ինչպես նախորդ իշխանությունների էական սխալների, այնպես էլ դեմագոգիայի և հասարակական կարծիքի ուղղակի շահարկման վրա՝ Փաշինյանը երկուսուկես տարի անց կարողացավ հայերի համար ստեղծել իր՝ որպես մեսիայի և յուրաքանչյուր հայի համար «իր ընկերոջ» կերպարը: Խաղալով այս դիմակների հետ, ինչպես նաև որոշակի կարգուկանոն մտցնելով ցածր մակարդակի կոռուպցիայի մեջ՝ Նիկոլ Վովաևիչը «ծառերն անտառում թաքցրեց»: Նա կարողացավ հասարակությանը շեղել իրապես առաջնային խնդիրներից, ինչպիսիք են մոտալուտ պատերազմին նախապատրաստվելը՝ նրան տալով «հնի» դեմ պայքարի «կարմիր լաթ» և յուրաքանչյուր հայի մեջ սերմանելով այն միտքը, որ ամեն ինչում մեղավոր է Ռուսաստանի կայսերական քաղաքականությունը: Իր բուռն ելույթներում նա Հայաստանի բոլոր հոգսերը կապեց Պուտինի ու նրա ընկերների, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի ու առհասարակ «ղարաբաղյան կլանի» քաղաքականության հետ:

Փաշինյանը որոշեց հակադրվել Ռուսաստանի կայսերական հավակնություններին՝ Հայաստանը տանելով «վրացական ճանապարհով»՝ հասարակության գիտակցության մեջ մտցնելով այն գաղափարը, որ արևմտամետ Հայաստանը երջանիկ և հանգիստ կլինի ՆԱՏՕ-ի հովանու ներքո: Բայց Հայաստանն ու Վրաստանը սկզբունքորեն տարբեր աշխարհաքաղաքական դիրքեր ունեն: Իսկ ՆԱՏՕ-ի հովանու տակ մնալը հնարավոր է միայն մեկ դեպքում ՝ պարտվել Ադրբեջանի հետ պատերազմում, ամբողջությամբ կորցնել Ղարաբաղը և ամենակարևորը՝ ղարաբաղցիներին: Դե՛, այս ամենի ֆոնին մեղադրեք Ռուսաստանին իրական օգնության բացակայության և դաշնակցային պայմանավորվածությունները խախտելու համար: Այս ամենից հետո պահանջեք ՌԴ-ից Գյումրիից դուրս բերել ռուսական 102-րդ ռազմաբազան և օգնություն խնդրեք ՆԱՏՕ-ից:

Անկեղծ ասած, ծրագիրը լավն էր, բայց դրա մեջ բացակայում էր մի քանի բաղադրիչ: Պարոն Փաշինյանը հավանաբար հույս ուներ, որ երկու շաբաթվա ընթացքում հայերը կպարտվեն, և Ռուսաստանը ֆիզիկապես ժամանակ չի ունենա միջամտել հակամարտությանը: Սա Փաշինյանին հիանալի հնարավորություն ընձեռեց լիակատար կապիտուլյացիա ստորագրել՝ Ղարաբաղի վերջնական կորստով: Դրան կհաջորդեին վերոնշյալ մեղադրանքները, իսկ որպես ամենամարտունակ ռազմական միավոր կճանաչվեր Էրատոյի «հատուկ նշանակության ջոկատ»-ը:

Բայց ամեն ինչ ի սկզբանե չէր ընթանում ըստ այդ ծրագրի: Հայերը հզոր դիմադրություն ցույց տվեցին և մեծ կորուստներ պատճառեցին հակառակորդին: Առաջնագիծը կուչ չեկավ՝ չնայած հիմնական հարձակման ուղղությամբ ադրբեջանական կողմի հսկայական առավելությանը: Պատերազմի մեկնարկից երեք շաբաթ անց ադրբեջանական կողմը գործնականում սպառեց իր հարձակողական ներուժը և հայտնվեց աղետի եզրին: Հիշենք Ադրբեջանի նախագահ Ալիևի սպառնալիքները, երբ նա պարզ տեքստով ասաց, որ ռազմական օգնություն է խնդրելու Թուրքիայից: Եվ հետո Շուշին՝ անառիկ ամրոցի ակնթարթային հանձնումը: Ճիշտ է, Ռուսաստանը վերջին պահին կարողացավ կանխել արցախահայության աղետը՝ խաղաղապահներ մտցնելով հակամարտության գոտի և, փաստացի, Բաքվից վերցնելով Ստեփանակերտի բանալիները:

Այն ամենը, ինչ մենք հիմա տեսնում ենք՝ Փաշինյանի դեմագոգիան, ազգային անվտանգության ծառայությունում բարձր պաշտոններին պրոֆեսիոնալ անձանց փոխարեն միայն իրեն հավատարիմ մարդկանց նշանակումը, իրականում այն է, ինչ դրված էր Փաշինյանի առաջ երկուսուկես տարի առաջ՝ անջատում Ռուսաստանից, մտացածին մուտք դեպի արևմտյան աշխարհ և ՆԱՏՕ-ի «պայմանական հովանոց»:

Թվում է՝ ինչն է միջին վիճակագրական հայի համար վատ Փաշինյանի կողմից առաջադրված այս խնդիրների մեջ: ՆԱՏՕ-ի պաշտպանությունը երաշխավորում է խաղաղություն փոքրիկ Հայաստանին, իսկ արևմտյան ինստիտուտների մուտքը և բանակի կրճատումը, գումարած դրա բարեփոխումը, որից հետո կներդրվի առանց պարտադիր զորակոչի 15000-անոց կորպուս, տնտեսական որոշակի նախապատվություններ կտա: Բայց, ինչպես ասում են մեծերը, զգուշացե՛ք դանայացիներից, որոնք նվերներ են բերում: Այս կոնֆիգուրացիայում Հայաստանին անհրաժեշտ է միայն մեկ բան:

Ռուսաստանի դուրս գալուց հետո Հայաստանը կամուրջ է դառնում Իրանի ուղղությամբ ՆԱՏՕ-ի հնարավոր հարվածի համար: Հայաստանը դրա համար իդեալական կամուրջ է: Ադրբեջանի տարածքից հարվածները հղի են անուղղելի հետևանքներով: Բայց անպաշտպան Հայաստանը, որի վրա կախված կլինի ոչ թե մեկ, այլ առնվազն երեք «դամոկլյան սուր», ստիպված կլինի անել այն, ինչ կասեն նոր դաշնակիցները: Ամենափոքր անհնազանդության դեպքում անգամ Անկարան և Բաքուն սիրով ցույց կտան Երևանին, որ անհրաժեշտ է ամբողջությամբ կատարել ավագ գործընկերների կամքը:

Եվ ես չեմ զարմանա, որ եթե այս ասպեկտը կյանքի կոչվի, ապա մի քանի տարի անց մենք ականատես կլինենք Զանգեզուրի տարածքում մի կողմից իրանական ԻՀՊԿ-ի (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս) և մյուս կողմից հայերի միջև մարտերի: Եվ այդ ժամանակ այնտեղ կկանգնեն Անկարայից ժամանած խաղաղապահները: Ուստի ուզում եմ հայերին խորհուրդ տալ ոչ թե ենթարկվել Փաշինյանի դեմագոգիկ հնարքներին, այլ «ուշադրություն դարձնել բուն արմատին»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը