Աշխարհ

30.12.2020 14:04


Մալիում ռազմական գործողության ընթացքում ֆրանսիական զինուժի հայ զինծառայող է զոհվել

Մալիում ռազմական գործողության ընթացքում ֆրանսիական զինուժի հայ զինծառայող է զոհվել

Մալիում տեղի ունեցած ռազմական գործողության ընթացքում զոհվել է ֆրանսիական զինուժի հայ զինծառայող Դորիան Իսախանյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս առնչությամբ ցավակցական գրառում է կատարել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:

«Իմ հարգանքի տուրքը և ցավակցություններս զոհված Դորիան Իսախանյանի, Թաների Մաուրիի և Քվենտին Պաուշեի ընտանիքներին»,-գրել է Տոլմաջյանը:

Ֆրանսիայի զինուժի երեք զինծառայողները զոհվել են դեկտեմբերի 29-ին, Մալիում ահաբեկիչների դեմ իրականացվող ռազմական գործողության ժամանակ, երբ նրանց տեղափոխող զրահամեքենան պայթել է ինքնաշեն պայթուցիկ սարքի վրա:

Այս խորագրի վերջին նյութերը