Կարծիք

30.12.2020 13:45


ԱԳՆ-ն Փաշինյանին մեղադրում է ՀՀ տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության դեմ հանցանք գործելու մեջ, այն պիտի ներառվի Փաշինյանի՝ պետական դավաճանության մեղադրական եզրակացության մեջ

ԱԳՆ-ն Փաշինյանին մեղադրում է ՀՀ տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության դեմ հանցանք գործելու մեջ, այն պիտի ներառվի Փաշինյանի՝ պետական դավաճանության մեղադրական եզրակացության մեջ
ՀՀ ԱԳՆ-ն Նիկոլ փաշինյանին մեղադրում է ՀՀ տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության և արտաքին անվտանգության դեմ հանցանք կատարելու մեջ։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հարցմանն ի պատասխան ՀՀ ԱԳՆ ներկայացրել է պետական սահմանների սահմանագծման ու սահմանազատման իրավական ամբողջ ընթացակարգը, որը փաստացի ապացուցում է նիկոլ փաշինյանի գորողություննրի հանցավոր և կամայական բնույթը, այսինքն ներկայացվել է պետական դավաճանության հերթական ապացույցը:
ՀՀ ԱԳՆ մասնավորապես նշել է, որ.
«Պետական սահմանների սահմանագծումը (դելիմիտացիան) և սահմանազատումը (դեմարկացիան) հաջորդաբար իրականացվող երկկողմ միջազգային գործընթացներ են, որոնք պահանջում են համատեղ հանձնաժողովի առկայություն և դրա շրջանակներում մասնագիտական քննարկումների և բանակցությունների անցկացում։ Վերոնշյալ գործընթացների առաջնային պայման է սահմանակից պետությունների միջև երկկողմ բնականոն, այդ թվում` դիվանագիտական հարաբերությունների առկայությունը:
Միջազգային պրակտիկայում՝ սահմանակից երկրների միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացներն իրականացնելու նպատակով ձևավորվում է համապատասխան երկկողմ միջկառավարական հանձնաժողով (երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչների գլխավորությամբ)՝ բաղկացած պետական շահագրգիռ մարմինների (արտաքին քաղաքական, պաշտպանության և անվտանգության ոլորտներից) ներկայացուցիչներից և փորձագետներից (մասնավորապես՝ գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտից)։
Նման հանձնաժողովների աշխատանքների առաջին փուլը, որպես կանոն, ավարտվում է առանձին երկկողմ համաձայնությամբ՝ սահմանագծման իրավական հիմքերի շուրջ, հետագայում՝ սահմանագծման ավարտից հետո, նաև սահմանազատման գործընթացի համատեղ իրականացման շուրջ։
Հանձնաժողովի կողմից երկկողմ գործընթացի բարեհաջող ավարտից հետո կնքվում է երկու պետությունների միջև սահմանի մասին համաձայնագիր, որով արձանագրվում է սահմանային հարցերում բոլոր խնդիրների լուծված լինելու հանգամանքը։
Նախքան վերոնշյալ գործընթացների մեկնարկը և դրանց բարեհաջող ավարտը՝ պետական սահմանի երկայնքով մարտական հերթապահություն իրականացնելու նպատակով զինված ուժերի կամ սահմանապահ զորքերի տեղակայումը բացառապես պաշտպանական և անվտանգային բնույթի միջոցառում է՝ կողմերի փաստացի վերահսկողության տակ գտնվող բնագծերում, որը անմիջականորեն կամ միջնորդավորված բանակցվում է զինված ուժերի ներկայացուցիչների միջև:
Ուստի, ներկայումս ընթացող միջոցառումների իրականացումը չի առնչվում կարգավիճակային հարցերին, չի կարող մեկնաբանվել որպես սահմանագծման և սահմանազատման շուրջ վերջնական համաձայնություն կամ գոյություն ունեցած վարչական սահմանների մեխանիկական հաստատում:»:
Սույն հայտարարությունը ՀՔԾ և ԱԱԾ քննչական դեպարտամենտը պետք է կցեն վարույթում գտնվող քրեական գործերին, իսկ հսկող դատախազը պետք է այն ներառի նիկոլ փաշինյանի և մի խումբ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց պետական դավաճանության մեղադրական եզրակացության մեջ։
Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը