Կարծիք

30.12.2020 13:09


Ձեր գիշերային մղձավանջների համար ևս մի ցավոտ ճշմարտություն ճպցնեմ ձեր աներես ճակատներին

Ձեր գիշերային մղձավանջների համար ևս մի ցավոտ ճշմարտություն ճպցնեմ ձեր աներես ճակատներին
Դավադիր ստահակը և իր թրքաբարո ոհմակը դեռ իրենց հույս են տալիս, որ կարող են մարսել տիեզերական մասշտաբների այս աղետը և վերարտադրվել։
Ձեր գիշերային մղձավանջների համար ևս մի ցավոտ ճշմարտություն ճպցնեմ ձեր աներես ճակատներին։
Դուք գուցե դեռ կարողանում եք մոլորեցնել մի 25% մարդկանց։
Բայց ձեր ապագա քաղաքական ու բարոյական գոյության պրոբլեմը ոչ թե ձեզ սատարողների թվի մեջ է, այլ ձեզ այլևս ի բնե ատողների, ուղն ու ծուծով վանողների, ձեզանից մարդկայնորեն զզվողների և ձեզ օրը 24 ժամ նզովքի ենթարկողների։
Իսկ այստեղ, վստահ եղեք, կրիտիկական զանգվածն այլևս առկա է։
Ահա այս հարյուր հազարավոր մարդկանցից եք դուք վախենում, դողում եք յուրաքանչյուր բջջի մակարդակով ու սառսուռի ենթարկվում ամեն մի կենցաղային շրկխոցից։
Ձեր դժոխքը դեռ նոր է սկսվում։
***
Պետության դիտավորյալ ապամոնտաժումը շարունակվում է։
Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանների շուրջ տեղի ունեցող սահմռկեցուցիչ հանձման գործարքի մասին կապիտուլյացիոն իշխանության ներկայացուցիչները տարբեր բաներ են հորինում։
Նախ, դավաճան ստահակն ասաց, որ հայկական դիրքերը Սյունիքում հանձնվում են ըստ բանավոր պայմանավորվածության։
Հետո ԱԽ քարտուղար աշխատող գործակալը ցինիկաբար հայտնեց, թե իրականացվում է դեմարկացիա, այն էլ՝ որոշակի փաստաթղթային հիմքով։
Եվ ահա երեկ ԱԳՆ-ն պաշտոնական դիրքորոշում հայտնեց գործընթացի մասին, ըստ որի «ներկայումս ընթացող միջոցառումների իրականացումը չի առնչվում կարգավիճակային հարցերին, չի կարող մեկնաբանվել որպես սահմանագծման և սահմանազատման շուրջ վերջնական համաձայնություն կամ գոյություն ունեցած վարչական սահմանների մեխանիկական հաստատում»:
Սա ինչ է՞, եթե ոչ դավադիր քաոս։
ԱԳՆ-ն, վարչապետ կոչվածը և ԱԽՔ-ը նույն, երկրի համար կենսական հարցի մասին 3 տարբեր բաներ են ասում։ Այս փնթիների ոհմակը փնթի է ամեն ինչում։
Սա կրկին ապացուցում է, որ պետականության կորստի գործընթացը այլևս իրականություն է։
Մի քիչ էլ հապաղենք, և ադրբեջանական ձեռառնոցին no oldu Pashinyan -ից կվերածվի no oldu Ermenistan.
Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը