Քաղաքական

30.12.2020 13:10


Միհրան Հակոբյանին առաջադրված մեղադրանքը բացի որ զավեշտի ժանրից է, այն նաև անորոշ է և ակնհայտ ապօրինի

Միհրան Հակոբյանին առաջադրված մեղադրանքը բացի որ զավեշտի ժանրից է, այն նաև անորոշ է և ակնհայտ ապօրինի
Քիչ առաջ վստահորդիս՝ Միհրան Տարոնի Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը) մեղադրանք առաջադրվեց: Հիշեցնեմ, որ տվյալ գործը հարուցվել էր այն բանից հետո, երբ վստահորդս, հանդիսանալով պատմաբան, ԵՊՀ դասախոս, իր հարցազրույցներից մեկի ընթացքում, խոսելով երկրում տիրող իրավիճակի մասին, որպես պատմական օրինակ, ի թիվս այլոց, մատնանշել էր նաև տխրահռչակ Չաուշեսկու ընտանիքի պատմությունը: Հատկանշական է հատկապես այն հանգամանքը, որ Չաուշեսկու ընտանիքը դատապարտվել է մահապատժի Ռումինական տրիբունալի կողմից, օրինական ուժի մեջ մտած և մինչ օրս չբեկանված դատավճռով (տվյալ երկրի օրենքով նախատեսված պատժատեսակը որը դատավճռով ի կատար է ածվել, մատնանշելը դիտարկվել է որպես բռնությունը արդարացնել...):
Մեղադրանքը բացի որ զավեշտի ժանրից է, այն նաև անորոշ է և ակնհայտ ապօրինի!!!
Միքայել Շահինյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը