Աչքներիս առաջ համակարգ է ոչնչանում, պատիվ ու ուսադիրներ են ոտնակոխ արվում, հայրենիքին տրված երդում է դրժվում
Ոչ մի կերպ չէի ցանկանում անդրադառնալ Պետական պահպանության վարչության այս անհասկանալի համազգեստով պետին։ Բայց չի ստացվում, որովհետև աչքներիս առաջ համակարգ է ոչնչանում, պատիվ ու ուսադիրներ են ոտնակոխ արվում, հայրենիքին տրված երդում է դրժվում։
Ես պատկերացնում եմ համակարգի այն աշխատակիցների, վետերանների դեմքների արտահայտություններն ու վերապրումները, ովքեր իրականում ծառայում են օրենքին և ժողովրդին ու տեսել են ակցիայի մասնակցին ոտքով հարվածող բարձրաստիճան սպայի կադրերը։
Եթե ԱԱԾ-ն պատվախնդիր տնօրեն ունենար, ապա կառաջարկեր ըստ վերադասության, օր առաջ պաշտոնանկ աներ այդ սպային, իսկ սրա նմաններով կզբաղվեր Հատուկ քննչական ծառայությունը։
Հ․Գ. Գրառմանս մեջ փոփոխություն մտցրեցի, որովհետև պարզվեց ավելի ահավորը, վերոնշյալ սպան ԱԱԾ-ի բարձրաստիճան սպա է։
Աչքներիս առաջ համակարգ է ոչնչանում, պատիվ ու ուսադիրներ են ոտնակոխ արվում, հայրենիքին տրված երդում է դրժվում