Կարծիք

30.12.2020 11:56


Գործ ունենք քաղաքական պատվերի, իրավունքը քաղաքականությանը ստորադասելու հետ

Գործ ունենք քաղաքական պատվերի, իրավունքը քաղաքականությանը ստորադասելու հետ
Ծանոթացա Ashot Simonyan-ի վերաբերյալ Դատարանի որոշմանը։
Նախ նշեմ՝ Դատարանը փաստել է՝ չի ներկայացվել քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված որևէ ապացույց, հիմնավորում կամ փաստական տվյալ, որը կարդարացներ Աշոտ Սիմոնյանի ձերբակալությունը որպես իր՝ վարույթն իրականցնող մարմնից թաքնվելու ռիսկի չեզոքացում։
Ավելին՝ Դատարանն արձանագրել է, որ վարույթն իրականացնողի կողմից չի ներկայացվել ձերբակալման հիմքի ու նպատակի վերաբերյալ որևէ փաստական տվյալ ևս։
Հարկ է նշել նաև, որ ըստ Դատարանի՝ բացակայում է նաև հիմնավոր կասկածն առ այն, որ Աշոտ Սիմոնյանը խմբի կազմում կատարել է խուլիգանություն։
Նշեն նաև՝ խուլիգանության հանցակազմն, այն էլ երրորդ մասի առաջին կետը հարուցվել է ըստ վարույթն իրականացնողի տպավարությունների, (հա՛, պարադոքսալ, միաժամանակ ծիծաղելի բան եմ ասում) ինչի մասին մեղադրանքի կողմը բառացի հայտարարեց դատական նիստի ընթացքում։
Ստացվում է՝ գործ ունենք ոչ թե վարույթն իրականացնողի կողմից իրադրության սխալ գնահատման, օրենքի սխալ մեկնաբանման, իրավական ընկալումների, դիքորոշումների տարբերության, իրավաչափության կամ իրավական այլ դիսկուրսի հետ, այլ պարզապես բացահայտ ապօրինության ու ամեն գնով կոնկրետ անձին ազատությունից զրկելու սևեռման հետ ու քանի որ վերոհիշյալը գրեթե մշտապես նկատվում է քաղաքական ենթատեքստ կրող գործերի դեպքում, ուստի ակնհայտ է՝ գործ ունենք քաղաքական պատվերի, իրավունքը քաղաքականությանը ստորադասելու հետ, զօր օրինակ՝ Աշոտ Սիմոնյանի ձերբակալությունը։
Շնորհակալ եմ ի դեմս դատավոր Գ.Պողոսյանի՝ դատական իշխանությանը, որն այս պատմական շրջանում շնորհիվ սկզբունքայնության ու պրոֆեսսիոնալիզմի, փրկում է պետության մնացորդները։
Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը