Կարծիք

30.12.2020 11:27


2 օր պաշտոնավարելու համար դավաճան նիկոլի թիմի մաս կազմեց․ «կամիկաձեի սինդրոմ»

2 օր պաշտոնավարելու համար դավաճան նիկոլի թիմի մաս կազմեց․ «կամիկաձեի սինդրոմ»
Ինչ որ սպորտային մեկնաբան համաձայնվել է մաս կազմել դավաճանի կառավարությանն ու նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար։ Նմանատիպ երևույթները ես անվանում եմ «կամիկաձեի սինդրոմ»։ Այսինքն, դու գիտես, որ մեռնելու ես (էս դեպքում բարոյապես), բայց հանուն կարճաժամկետ շահի, համաձայնվում ես «զոհել քեզ»՝ ստանձնելով փոխնախարարի պաշտոնը։
Եթե ուզում եք հասկանալ, թե ինչ է նշանակում սպայի պատիվ, ապա իմացեք, որ նոյեմբերի 20-ից մինչ օրս Պաշտպանության նախարարի 3 տեղակալների հաստիքները թափուր են, ՊՆ խոսնակի հաստիքը փաթուր է։
Մարդիկ սթափ դատում ու հասկանում են, որ սա խորտակվող նավ է, և իրենք, եթե անգամ ողջ մնան, մինչև ոսկորները թրջվելու են, ու մինչև կյանքների վերջ իրանց մասին խոսելիս ասելու են՝ հա, էտ է՞ն ա, որ 2 օր պաշտոնավարելու համար դավաճան նիկոլի թիմի մաս կազմեց։
Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը