Լրահոս

30.12.2020 11:14


13 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 582 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

13 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 582 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում դեկտեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 582 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 158 878-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 13 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3486-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 902 է, ընդհանուր առողջացածներինը՝ 141 844, փաստացի բուժվողներինը՝ 13 548: Մեկ օրում արվել է 3508 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 591 048 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը