Կարծիք

30.12.2020 10:45


Крепитесь ու սպասեք Բայդենի փողերին, իսկ եթե լուրջ, ապա բոլորիդ մատաղ ա անելու Փաշինյանը, առանց բացառության բոլորին, ով կհավատա իր ստերին (տեսանյութ)

Крепитесь ու սպասեք Բայդենի փողերին, իսկ եթե լուրջ, ապա բոլորիդ մատաղ ա անելու Փաշինյանը, առանց բացառության բոլորին, ով կհավատա իր ստերին (տեսանյութ)
Դավաճանը իմքայլականների շրջանում տարածում է մի միֆ, ըստ որի ինքը ունի աշխարհաքաղաքական աջակցություն: Օստապ Բենդերի պես անընդհատ կրկնում է «крепитесь! заграница нам поможет...»: Սա իհարկե լկտի սուտ է: Աշխարհում միամիտներ չեն և տեսնում են, որ Փաշինյանի ժողովրդական աջակցության ռեսուրսը ԱՆԴԱՌՆԱԼԻՈՐԵՆ փոշիացել է և այդ իսկ պատճառով աշխարհաքաղաքական որևէ կենտրոն չի ցանկանում անմիջականորեն կապվել Փաշինյան ազգանունի հետ:
Ruben Melikyan
ը այսօր Սաթիկ Սեյրանյանի հետ եթերում օգտագործեց нерукапожатный տերմինը: Դա այն աստիճան վարկաբեկված մարդ է, ում խուսափում են նույնիսկ ձեռքով բարևելուց, որպեսզի չվարկաբեկվեն:
Փաշինյան ազգանունը нерукапожатный է հատկապես արևմուտքում, քանզի արևմուտքում ամեն ինչ կառուցված է չոր հաշվարկի հիման վրա, իսկ չոր հաշվարկով ավելի էժան է մի քանի նոր արևմտամետ լիդեր կայացնել Հայաստանում, քան, թե փորձել ռեաբիլիտացնել վերջնականապես վարկաբեկված ու դավաճանի ցմահ պիտակով Փաշինյանին:
Դուք կզարմանաք, բայց Նիկոլին հաջողվում է մոլորության մեջ պահել իր պատգամավորներին ասելով, թե հեսա Բայդենը կդառնա նախագահ ու հիշելով թավշյա, ոչ բռնի դմփ դմփ հուի մասին լիքը փող կուղարկի Հայաստան ու հայ ժողովուրդը այդ երևակայական փողից ուրախացած կմոռանա հազարավոր զոհերի ու կորուստների մասին:
Ի՞նչ կարող ենք ասել իմքայլականներին՝
Крепитесь ու սպասեք Բայդենի փողերին, մինչև էդ կողքից ձեզ տեսեք այս տեսանյութում:
Իսկ, եթե լուրջ, տեղեկացնեմ, որ բոլորիդ մատաղ ա անելու Փաշինյանը, առանց բացառության բոլորին ով կհավատա իր ստերին:
Փորձեք պատասխանել հետևյալ հարցին.
Արևմուտքի ինչի՞ն է պետք Փաշինյանը:
Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը