Քաղաքական

29.12.2020 20:06


Պարտավոր եք քրգործեր հարուցել և պատասխանատվության կանչել ԱԺ-ի սանձարձակ և լկտի պահվածք ցուցաբերող պատգամավորներին. Արծվիկ Մինասյանը դիմեց ՀՔԾ-ի աշխատակիցներին

Պարտավոր եք քրգործեր հարուցել և պատասխանատվության կանչել ԱԺ-ի սանձարձակ և լկտի պահվածք ցուցաբերող պատգամավորներին. Արծվիկ Մինասյանը դիմեց ՀՔԾ-ի աշխատակիցներին

Դուք պարտավոր եք պահպանել այն երդումը, որը տվել եք և այն հիմա գտնվում է ձեր անձնական գործերում: Պարտավոր եք դադարեցնել ակնհայտ սուտ և կեղծ իրավական ձևակերպումներով բոլոր քրեական հետապնդումները Նիկոլ Փաշինյանին քննադատողների և նրա հանցավոր ռեժիմի հրաժարականը պահանջողների նկատմամբ: Այս մասին այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթի» ժամանակ նշեց ՀՅԴ գերագույն անդամ Արծվիկ Մինասյանը՝ դիմելով Հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին:

Նրա խոսքով ՀՔԾ-ն պարտավոր է պատասխանատվության կանչել ոստիկանության այն անպատասխանատու անձանց, ովքեր հետևողականորեն փորձում են ժողովրդի մեջ հրահրել քաղաքացիական բախումներ և իրենց ոչ իրավաչափ ու հանցավոր գործունեությամբ բերման են ենթարկում, անազատության մեջ պահում մարդկանց, փորձում քրեական գործեր հարուցել նրանց դեմ:

«Պարտավոր եք քրեական գործեր հարուցել և պատասխանատվության կանչել Ազգային ժողովի սանձարձակ և լկտի պահվածք ցուցաբերող պատգամավորներին, ովքեր սպառնում են ՀՀ քաղաքացուն, ովքեր ռիսկ չունեն պատասխանատվության կանչել հայրենիքը դավաճանածին, բայց փորձում են հոխորտալ, հարձակվել, բռնությամբ վախ ներարկել ՀՀ հպարտ քաղաքցիներին: Սիսակ Գաբրիելյան և մնացածներ, որ ձեզ իրավունք եք վերապահել պատասխան տալ քաղաքացու պահանջին և փորձել ձեր բռունցքներով, ձեր անմեղսունակ պահվածքով քաղաքացիներին պարտադրել, որ ձեր նկատմամբ հարգանքով վերաբերվեն, պարտավոր եք նախևառաջ դուք հարգանքով վերաբերվել, դա ձեր պարտականութունն է, և հետևաբար ՀՔԾ-ն պարտավոր է պատասխանատվության կանչել այդ մարդկանց: ՀՔԾ ղեկավար անձնակազմ, այնպես արեք, որ ձեր զավակների հայացքներին նայեք հպարտորեն, որպեսզի հայ ժողովրդի պատմության մեջ մտնեք, որպես հայրենքը փրկող դերակատարներից մեկը, ոչ թե դավաճանին պաշտպանող և աջակցող ուժերի ներկայացուցիրչներ»,-եզրափակեց իր խոսքը նա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը