Ադրբեջանցիները պահանջել են մեկ օրում ազատել Շուռնուխ գյուղի կեսը. Գորիսի փոխքաղաքապետ
Ադրբեջանցիները պահանջել են մեկ օրում ազատել և իրենց հանձնել Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի կեսը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։
«Երբ բնակիչները բոյկոտել են, ադրբեջանցիներն ասել են` ձեր իշխանություններն արդեն տասը օր պետք է ձեզ տեղյակ պահեին, որ այդ տարածքները մերն են։ Սակայն նման բան չի եղել. ո՛չ գյուղի բնակիչները, ո՛չ համայնքային իշխանությունները տեղյակ չեն եղել, որ գյուղի կեսը պետք է հանձնվի։ Երևի մեզ որոշել էին «ամանորյա անակնկալ» անել»,-ասաց Հովսեփյանը։
Գյուղի այդ հանձվնելիք հատվածում 12 տուն կա, որոնց բնակիչներին մեկ օր ժամանակ է տրվել գյուղից հեռանալու համար։ Տեղացիները պատրաստվում են զինված ինքնապաշտպանության։
«Վարչական ներկայացուցիչն արդեն կոչ է արել մարտական ընկերներին հավաքվել զենքերով և անցնել ինքնապաշտպանության։ Աստված մեզ հետ, Սյունիքը պետք է ամեն ինչ անի, որ իրեն պահի։ Մեծն Նժդեհն ասում էր` Սյունիքը Հայաստանի ողնաշարն է։ Ով չի հասկանում, որ Հայաստանի ողնաշարը ջարդվելուց հետո Հայաստանն էլ է ջարդվելու, թող մի քիչ կարդա»,-ասաց փոխքաղաքապետը։
Նրա խոսքով` իշխանություններն ադրբեջանամետ քաղաքականություն են վարում և օրեցօր նոր տարածքներ հանձնում։
«Ողջույններ Էլչիբեյին Սյունիքից` ամեն օր նոր հողեր հանձնելու համար»,-ասաց փոխքաղաքապետը վերջում` նկատի ունենալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հնարավոր է` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքների հետևանքով Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի տներից 12-ն ադրբեջանական տարածքում հայտնվեն։ Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի խոսքով՝ տները կադաստրային քարտեզով գյուղի տարածքում են, բայց ադրբեջանական GPS-ը ցույց է տալիս, որ ճանապարհից ներքև ընկած հատվածն Ադրբեջանական ԽՍՀ–ի տարածքում է եղել։ Վիճարկելի տարածքում է հայտնվել նաև Որոտան գյուղը։
Պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 20–ին տեղեկացրել էր, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի վիճարկելի որոշ տեղերում կտեղակայվեն ռուս սահմանապահ ուժեր։
Մասնավորապես, դրանք կտեղակայվեն Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում և Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածում։ Նշված ճանապարհահատվածի անվտանգությունն ապահովելու նպատակով ձեռնարկվելու են անհրաժեշտ համալիր միջոցառումներ: