Աշխարհ

29.12.2020 19:27


Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետները քննարկել են Լեռնային Ղարաբաղի վերականգնմանն ուղղված ջանքերը

Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետները քննարկել են Լեռնային Ղարաբաղի վերականգնմանն ուղղված ջանքերը

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը և Ադրբեջանի կառավարության ղեկավար Ալի Ասադովը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ ընդգծել են Լեռնային Ղարաբաղի վերականգնմանն ուղղված համատեղ ջանքերի կարևորությունը: Այս մասին հայտնում ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ կառավարության մամուլի ծառայությանը:

«Միխայիլ Միշուստինը և Ալի Ասադովն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հետհակամարտային վերականգնմանն ու տնտեսական զարգացմանն ուղղված համատեղ ջանքերի կարևորությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնել Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը